ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրախորհրդարանի պատգամավոր Տարաբելային մեղադրանք է առաջադրվել․ Politico

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր Մարկ Տարաբելային մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և հանցավոր խմբին անդամակցելու համար՝ ենթադրյալ կոռուպցիայի հետաքննության շրջանակներում: Այս մասին հայտնում է Politico հրատարակությունը՝ վկայակոչելով Բելգիայի դատախազության ներկայացուցչին։

Ընդ որում, պաշտոնյայի փաստաբան Մաքսիմ Թելերը հրապարակմանը հայտնել է, որ Տարաբելային տեղափոխել են Բրյուսելի Սեն-Ժիլ բանտ։ Նրա գործը քննվելու է հինգշաբթի՝ փետրվարի 16-ին, նախնական դատական ​​նիստում։

Եվրախորհրդարանի բելգիացի պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա ձերբակալվել էր ուրբաթ օրը՝ փետրվարի 10-ին։

Ավելի վաղ Եվրախորհրդարանի Իրավական հարցերի հանձնաժողովն աջակցել էր երկու պատգամավորների՝ բելգիացի Մարկ Տարաբելլայի և իտալացի Անդրեա Կոզոլինոյի անձեռնմխելիությունից զրկելուն, որոնք կասկածվում են կոռուպցիայի մեջ։

Մինչ այդ՝ դեկտեմբերի 11-ին, հայտնի դարձավ, որ Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ կոռուպցիայի գործով մեղադրվել և ձերբակալվել են Եվրախորհրդարանի փոխնախագահ, հույն քաղաքական գործիչ Եվա Կայլին և ևս երեք հոգի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular