ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՀԿ-ն զգուշացրել է Թուրքիայում երկրաշարժից հետո նոր աղետի վտանգի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է, որ «սարսափելի պայմանները», որոնցում ապրում են երկրաշարժից փրկվածները Թուրքիայում և Սիրիայում, կարող են հանգեցնել երկրորդային աղետի։ Այս մասին Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀԿ Միջադեպերի արձագանքման դեպարտամենտի ներկայացուցիչ Ռոբերտ Հոլդենը, գրում է CNN-ը։

Հոլդենը նշել է, որ այս դեպքում զոհերի թիվը կարող է համաչափ լինել երկրաշարժի զոհերի թվին։ Նրա խոսքով, տուժածները լուրջ ընդհատումներ են ունենում ջրի, վառելիքի, էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված։

«Կա երկրորդային աղետ տեսնելու իրական վտանգ, որը կարող է վնասել ավելի շատ մարդկանց, քան սկզբնական աղետը, եթե մենք չշարժվենք նույն տեմպերով և ինտենսիվությամբ, ինչ որոնողափրկարարական գործողություններում», - ասել է Հոլդենը:

Հեռուստաալիքը նշել է, որ խնդրի մասշտաբները սրվում են նրանով, որ Թուրքիայի և Սիրիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններում օդի ջերմաստիճանը սովորականից ցածր մակարդակի վրա է։ Այսպես, սիրիական Հալեպ քաղաքում, օդերևութաբանական ծառայության կանխատեսումների համաձայն, այս շաբաթավերջին նվազագույն ջերմաստիճանը կլինի մինուս երեքից մինչև մինուս երկու աստիճան, մինչդեռ փետրվարի նվազագույն ջերմաստիճանը սովորաբար լինում է 2,5 աստիճան Ցելսիուս։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular