ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները չեն ընդհատվել նույնիսկ երկրաշարժի ֆոնին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

30 տարի անց, առաջին անգամ հայկական բեռնատարը հատել է հայ-թուրքական սահմանը և մարդասիրական օգնություն հասցրել Թուրքիայի երկրաշաժից տուժածներին:

Հիմա, հավանաբար, Արցախում մտածում են, ինչո՞ւ, այդպե՞ս էլ կարելի էր: Զարմանալի է, որ Արցախի Հանրապետությունում օր օրի ընդլայնվում են կտրոններով տրամադրվող ապրանքների ցանկը, իսկ Հայաստանը կարողանում է հումանիտար օգնությունն անխափան հասցնել հարևան Թուրքիա՝ դրա համար բացվում է անգամ 30 տարի փակ սահմանը, իսկ երկու ամիս առաջ ապօրինաբար փակված ճանապարհով նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքներ անցկացնել հնարավոր չէր:

Հայաստանի  իշխանության տեսակետն այս հարցում անդրդվելի է՝ Եռակողմ հայտարարության տակ ստորագրել են Ադրբեջանը և Ռուսաստանը՝ թող երկուսով էլ որոշեն, թե ճանապարհն ով պետք է բացի, ինչպես լուծեն Արցախում առաջացած խնդիրները, իսկ Հայաստանի համար կարմիր գիծը 29 800 քմ կմ-ն է, որից օկուպացված է 144 քմ կմ-ը:

Սակայն առանձնապես ջանք չի էլ գործադրում այդ 144 քմ կմ-ը գոնե չավելացնելու համար: Իսկ ի՞նչ է պատասխանում Թուրքիան այդ մարդասիրական հումանիտար օգնությանը, հայ փրկարարներին իրենց օգնության գործուղելուն ի պատասխան:

 168.am-ի հետ զրույցում, Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն անդրադառնում է Հայաստանից Թուրքիա ուղարկած օգնությանը և պատասխանում հարցին՝ սա Հայաստանի կողմից արդյո՞ք դիվանագիտական քայլ է. « Միանշանակ սա դիվանագիտական քայլ չենք համարում, որովհետև սա մարդասիրական օգնություն է, այսինքն՝ սա արվում է հանուն մարդկության՝ առանց ակնկալիքների ու հաշվարկների»։

Եվ նման կերպ արձագանքում են Թուրքիայում գտնվող հայերը: Փրկարարների վերադառնալուց հետո էլ թուրքերն ասելու են, որ իրենց օգնության կարիքը չունեին, որ լավ չեն փրկել, կարող էին ավելին, բայց չարեցին: Մի խոսքով, սովորական անշնորհակալի նման՝ ինչպես միշտ: Դե Էրդողանն էլ իր հերթին նշել է, որ ընդունել են բոլոր երկրներից առաջարկվող օգնությունը, գուցե հետո պարզեն, որ չեն էլ նկատել, որ օգնության շտապող երկրների մեջ նաև Հայաստանն է եղել:

Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը կրկին հիշել է, թե Թուրքիան ինչ մեծ օնգություն է ցուցաբերել իրենց 44-օրյա պատերազմի ընթացքում: Հաջորդ էսկալացիայի ժամանակ օգնությունը շարունակական է լինելու: Հատկապես, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները չեն ընդհատվել նույնիսկ 21 հազար զոհերը գերազանցող երկրաշարժի ֆոնին:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular