ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության «ձիով քայլը». Իշխանությանը տհաճ անակնկալ է սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանն արդեն 20 օրից ավելի Մարդու իրավունքների պաշտպան չունի։

Առաջիկայում խորհրդարանը սկսելու է ՄԻՊ թեկնածությունների քննարկումը, քանի որ աթոռը, ըստ օրենքի, երկար թափուր մնալ չի կարող։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել, թե ով է փոխարինելու Արտաքին հետախուզության ղեկավարի պաշտոնի համար իր պոստը լքած Քրիստինե Գրիգորյանին։

Սկզբնապես քննարկվում էր Սոցիալական ապահովության և աշխատանքի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանի թեկնածությունը, սակայն վերջին պահին Փաշինյանին հորդորել են չանել այդ անհեթեթ քայլը։

Այժմ մի քանի անուններ են շրջանառվում, այդ թվում՝ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի անունը, բայց դեռ հստակ որոշում չկա։

Մեր տեղեկություններով, ընդդիմադիր խմբակցությունները ևս մտադիր են թեկնածու առաջադրել, իսկ խորհրդարանի ամբիոնն օգտագործել իշխանությանը լիուլի քննադատելու համար, ցուցադրելու, որ Հայաստանում խախտվում են մարդու իրավունքները, իսկ երկրում իրական բռնապետություն է հաստատվել։ Ու թեպետ, խորհրդարանական ընդդիմությունն իր լավագույն օրերը չի ապրում, խորը ապատիա է անգամ ամենամեծ ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցությունում, ընդդիմությունը որոշել է այս անգամ դաշտը չթողնել միայն փաշինյանականներին։

«Հայաստան» խմբակցությունը խնդիր ունի թեկնածուի հետ։ Շատերը, ում առաջարկել են որպես ընդդիմության թեկնածու հանդես գալ, հրաժարվել են, նշել, թե չեն ցանկանում զուտ որպես քաղաքական տրիբուն հանդես գալ, ուստի, ամենայն հավանականությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու կառաջադրի «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

Չնայած ընդդիմության մոտ նշմարվող կադրային սովին, մեր աղբյուրի փոխանցմամբ, ընդդիմությունը կառաջադրի Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանին, ով բավական ակտիվ է, իրազեկ առկա խնդիրներին, նաև չի կաշկանդվում հռետորաբանության առումով։

Ուստի և, այժմ քննարկումներ են ընթանում։ Բնականաբար, ընդդիմության յուրաքանչյուր թեկնածու վստահ է, որ չի ընտրվելու ՄԻՊ պաշտոնում, փոխարենը հնարավորություն կա տհաճ անակնկալ մատուցել փաշինյանական վարչախմբին, խաթարել նրանց անդորրը։

Գևորգ Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular