ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արդյո՞ք պետք է վստահել Ռուսաստանին և նրա խոսքին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Realtribune.ru-ն գրում է, որ շարունակվում է Հայաստանի հետ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ փրկված Արցախի հատվածի հետ կապող Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակումը, որն իրականացվել է այսպես կոչված ադրբեջանցի «բնապահպանների» կողմից։ Ադրբեջանական կողմի այս գործողությունները պետական ​​ահաբեկչություն են և, ըստ էության, հայ ժողովրդի ցեղասպանության հերթական փորձ։ 
Թե ինչի են փորձում հասնել Ադրբեջանի իշխանությունները, պարզ է, բայց մեկ այլ կրիտիկական խնդիր էլ կա: Ո՞րն է Ռուսաստանի իրական քաղաքականությունը և կարելի՞ է վստահել նրա խոսքին։ Ինչո՞ւ է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիան սիստեմատիկորեն անպատիժ մնում։ Ի՞նչ կլինի աշխարհում ռուսական «փափուկ ուժի» և նրա հեղինակության հետ։ Ցավոք սրտի, այդ առումով կանխատեսումները մռայլ են։ Մի թե՞ կիրականանա Ռուսաստանի ապագայի այն աղետալի սցենարը, երբ իր խոստումների կատարման համար պատասխանատու հեղինակավոր տերությունից կլինի վերադարձ Մոսկվայի Դքսության, եթե ոչ տարածքային, ապա գոնե միջազգային ազդեցություն համատեքստում: 


Ռուսաստանի նախաձեռնած բոլոր ինտեգրացիոն նախագծերից իրականում գործում են միայն տնտեսականները։ Ինչ վերաբերում է քաղաքական նախագծերին, և հատկապես անվտանգության ոլորտին, ապա այստեղ իրավիճակը խիստ բացասական է։ ԱՊՀ-ն կազմակերպություն է, որ եթե նրա բոլոր կառույցները հիմա լուծարվեն, ապա ոչ ոք դա չի նկատի։ ՀԱՊԿ-ը տարօրինակ կառույց է, որը միավորում է որոշ այնպիսի պետությունների, որոնց միջև անգամ պարբերաբար զինված բախումներ են տեղի ունենում։ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանում թերահավատությունը գնալով ուժեղանում է։ Անգործությունը հիմնավորելու փորձերը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ սահմանի ենթադրյալ բացակայության հետ, չեն դիմանում քննությանը: Բավականին տարօրինակ են հայ-ադրբեջանական դիմակայությունը լուծելու համար ՀԱՊԿ-ի իբր գաղտնի ջանքերի և կուլիսային բանակցությունների մասին պատմությունները։

Փաստն այն է, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է, ապա ի՞նչ գաղտնի քայլերի մասին կարելի է խոսել։ Ցավոք, չի կարելի չնշել ռուսական կողմի դիրքորոշումը Հայաստանի այն փորձերի առնչությամբ, երբ անվտանգության հավելյալ երաշխիքներ գտնելու համար նա փնտրում է երաշխիքներ ԵՄ-ից, ՄԱԿ-ից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից։ Ռուսաստանում բոլոր նման գործողությունները դիտարկվում են բացառապես Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի առճակատման պրիզմայով։ Բայց Հայաստանին մեղադրելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները գրեթե դավաճանելու մեջ, բուն ռուսական կողմի գործելակերպն է հարցեր առաջացնում։ Հայաստանը որպես իր անվտանգության երաշխավոր որևէ մեկ ուրիշին չէր փնտրի, եթե լիովին վստահ լիներ Ռուսաստանի պաշտպանության վրա։ Բայց որտե՞ղ ենք մենք տեսնում նման վստահության ծիլեր։

Ավա՜ղ։ Այն տոնայնությունը, որով փորձում են հայկական կողմին բարոյականություն սովորեցնել, վրդովվեցնող է: Միևնույն ժամանակ, Հայաստանի «սորոսական» ղեկավարության մասին շրջանառվում է միֆ, և որով փորձում են արդարացնել իրենց անգործությունը Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։ Բայց ոչ մեկը չի կարող նշել, թե կոնկրետ ի՞նչ է արել Հայաստանը ռուսական շահերի դեմ, թեկուզ 2018 թվականից հետո։ Առանց չափազանցության, որո՞նք են փաստերը: Ոչ ոք իրականում ոչինչ չի կարող ասել, թեև այդ թեմայով վճարովի նյութերի հսկայական քանակ կա: Մյուս կողմից, պարզապես կա ԵԽԽՎ–ում Ռուսաստանի դեմ տրիբունալ ստեղծելուն Ադրբեջանի կողմ քվեարկությունը։ Հայկական կողմն այդ քվեարկությանը չի մասնակցել։ Պատկերացնում ենք, թե հիմա ինչ հիստերիա կլիներ ռուս պաշտոնյաների կողմից, եթե հայերը կողմ քվեարկեին։ Բացի դա հարյուրավոր, եթե ոչ հազարավոր էթնիկ հայեր, ովքեր Ռուսաստանի քաղաքացիներ են, կռվում են ուկրաինացի նեոնացիստների դեմ: Միարժամանակ անընդհատ տեղեկություններ են հայտնվում Ուկրաինային աջակցող ադրբեջանական ելույթների և ուկրաինական նեոնացիստական ​​կազմավորումներում կռվող ադրբեջանցիների մասին։ 


Արդյո՞ք ռուսական կողմը կարող է փոխել իրավիճակը և ապացուցել իր հավատարմությունը դաշնակցային պարտավորություններին, և որ իր վրա սկզբունքորեն կարելի է հույս դնել որպես պաշտպանի և դաշնակցի։ Չնայած իրավիճակի բարդությանը, ես կարծում եմ, որ դա դեռ հնարավոր է անել։ Դա անելու համար ռուս խաղաղապահները պետք է լինեն հենց խաղաղապահներ և դադարեցնեն Լեռնային Ղարաբաղի հանցավոր շրջափակումը ցրելով այդ «բնապահպաններին»: Այն, ինչի իրավունք նրանք հաստատ չունեն, դա այդ ամենին ուղղակի կանգնել ու դիտելու իրավունքն է։ Ռուսական պետությունը պետք է անվերապահորեն պաշտպանի Հայաստանի ինքնիշխան տարածքը ագրեսիայից այն սահմաններում, որոնք գոյություն ունեն ինքնիշխան Հայաստանի ի հայտ գալուց ի վեր։ Այս ամբողջ իրավիճակից ամենակարևոր ու դառը դասը Ռուսաստանի հայրենասերների համար է։ Մենք սովոր ենք ինքդ մեռիր, բայց օգնիր ընկերոջդ սկզբունքին։ Այո, կլինեն կորուստներ, բայց դա կլինի Ռուսաստանի պահպանված ու բազմապատկած պատիվն ու փառքը որպես իր խոսքին և դաշնակցային պարտքին հավատարիմ երկիր։ 


Ռուսաստանում քիչ բան է հայտնի Արցախի և նրա ժողովրդի մասին։ Ուստի հարկ եմ համարում ասել, որ Ղրիմը Ռուսաստանին վերամիավորելուց հետո Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում հրավառություն է եղել։ Այնտեղ Ռուսաստանին միշտ մեծ սիրով են վերաբերվել, Լեռնային Ղարաբաղում գրեթե բոլորը տիրապետում են ռուսերենին, իսկ ռուս ժողովուրդն այնտեղ միշտ ամենաթանկ ու ողջունելի հյուրն է եղել։ Լեռնային Ղարաբաղն է ծննդավայրը Ռուսական պետության բանակի դրոշի տակ կռված հայ հայտնի գեներալների ու սպաների մեծ մասի, որոնց հիշատակն էլ է միտումնավոր և անխնա ոչնչացվել Ադրբեջանում:

Արդյո՞ք մենք՝ ռուսներս, ամենասև երախտագիտությունը կցուցաբերենք նրանց հիշատակի նկատմամբ և թույլ կտանք Ադրբեջանին ոչնչացնել հայկական Լեռնային Ղարաբաղը։ Եթե ​​դա թույլ տրվի, ապա իսկական ռուս հայրենասերները ամոթից կամաչեն նույնիսկ հայելու մեջ իրենց նայել։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular