ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպական կառույցների ներգրավումը ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը կարող է բացասական հետևանքներ ունենալ․ Վոլոդին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կարծում է, որ եվրոպական կառույցների ներգրավումը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում կարող է բացասական հետեւանքներ ունենալ։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Պետդումայի կայքը։

Հանդիպման ընթացքում Գաֆարովան ընդգծել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերն այս խնդրի լուծման գործում։ Վոլոդինն իր հերթին նախազգուշացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորմանը եվրոպական կառույցներին, մասնավորապես՝ Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին ներգրավման  փորձերի մասին՝ հիշեցնելով, թե ինչի է հանգեցրել նրանց գործունեությունը Ուկրաինայում։ Նրա խոսքով, հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագրի վրա։

«Եկեք ելնենք նրանից, որ կա որոշում՝ ընդունված պետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով։ Մենք սրանով ենք առաջնորդվելու և մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Իսկ նրանք, ովքեր հայտարարություններ են անում՝ ի նպաստ եվրոպական կառույցների, կարող են ուղղակի կորցնեն երկիրը»,- ասել է Վոլոդինը, ում խոսքերը մեջբերված են խորհրդարանի պալատի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Պետդումայի խոսնակը կարծում է, որ մինչ Եվրախորհրդարան դիմելը և այս մարմնին որևէ հարցի լուծմանը ներգրավելը պետք է պատասխանել, թե արդյոք Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի մասնակցությամբ որևէ զգայուն հարց լուծվել է։

«Նման օրինակ չկա։ Տեսեք, թե ինչ կատարվեց Ուկրաինայում, ինչ հայտարարություններ արեցին Գերմանիայի կանցլեր Մերկելը, իսկ հետո Ֆրանսիայի նախագահ Օլանդը։ Ինչպես հիմա պարզվեց, նրանք խաբեցին ամբողջ աշխարհին, նրանք ստեցին, նրանք ստեցին, և իրենք էլ պատրաստվում էին պատերազմի։ Որտե՞ղ է այժմ Ուկրաինան: Այսօր ուկրաինացիները ծախսելի են, մի երկիր, որը պարզապես լցոնված է զենքով։ Հսկայական թվով մարդիկ են մահանում, կորել է պետականությունը, կորել է մշակույթը, ոտնահարվել է կրոնը, մասնատվել է եկեղեցին, առաջարկվող լեզուն անգլերենն է՝ ազգամիջյան հաղորդակցության համար։ Արդյունքը Ամերիկայի Միացյալ Նահանգների գաղութն է»,- հավելել է Վոլոդինը։

Նա հիշեցրել է, որ երբ ԱՄՆ-ն «ռմբակոծեց խաղաղ Բելգրադը, Եվրախորհրդարանը կամ ԵԽԽՎ-ն չմիջամտեցին այդ իրավիճակին»։

«Հետևաբար, ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին, մենք պետք է տասն անգամ մտածենք և կշռադատենք, թե ինչպես դա կարող է ավարտվել Ուկրաինայի, Հարավսլավիայի և այլ երկրների օրինակով։ Ով ուզում է խաղաղություն, ով ցանկանում է կարգավորել իրավիճակը, պետք է ոչ միայն հեռու մնա այս քվազի խորհրդարաններից՝ ԵԽԽՎ-ից և Եվրախորհրդարանից, այլ հստակ գիտակցի, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, ավելի ու ավելի շատ խնդիրներ կստեղծի։ Իսկ եթե դա անում են, ուրեմն պետք է պատասխանատվություն կրեն հետեւանքների համար»,- ընդգծել է Վոլոդինը։

Հանդիպման ընթացքում Վոլոդինն ու Գաֆարովան նաև համաձայնագիր են ստորագրել Պետդումայի և Ադրբեջանի խորհրդարանի միջև համագործակցության մասին։ Բացի այդ, որոշում է կայացվել ստեղծել բարձր մակարդակի միջխորհրդարանական հանձնաժողով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular