ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանից ուղարկված օգնությունը Թուրքիայի համար որևէ նշանակություն չունի. թուրքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ արձագանք է գտել Հայաստանից Թուրքիա ուղարկվող հումանիտար օգնությունը և հատկապես հայ փրկարարների տեղում շարունակվող աշխատանքները: Նկատենք, որ հումանիտար օգնության համար իր հատուկ շնորհակալությունն է հայտնել հայ-թուրքական հարցերով բանագնաց Քըլըչը, որն ուղղված էր, ոչ թե Հայաստանին, այլ՝ երկու պաշտոնյաներին՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին և ԱԳ նորանշանակ փոխնախարար Կոստանյանին: Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն  էլ ինչ վերաբերում է Հայաստանից Թուրքիա ուղարկած օգնությանը և հարցին՝ սա Հայաստանի կողմից արդյո՞ք դիվանագիտական քայլ է, պատասխանեց. «Միանշանակ սա դիվանագիտական քայլ չենք համարում, որովհետև սա մարդասիրական օգնություն է, այսինքն՝ սա արվում է հանուն մարդկության՝ առանց ակնկալիքների ու հաշվարկների»։ Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը «Փաստ» լրատվականի հետ զրույցում նշեց, որ Քըլըչը ընդամենը բանագնաց է և ոչ պաշտոնյա: «Ցավոք Թուրքիայի պաշտոնական արձագանքը սպասվածից ավելի թույլ էր: Պետական որևէ մարմին չանդրադարձավ Հայաստանից ուղարկված օգնությանը և ամենակարևորը փրկարարներին: Նրանց գործոնը շատ կարևոր է: Թուրքական լրատվամիջոցները 2 օր հետո, ի թիվս այլ երկրների սկսեցին հրապարակել նաև հայ փրկարարների օգնության մասին: Ավելի մեծ արձագանք գտավ, երբ Կարո Փալյանն իր սոցհարթակների էջերից սկսեց խոսել հայ փրկարարների մասին, լրատվամիջոցները սկսեցին անդրադառնալ Փալյանին: Այստեղ կարևոր է նաև այն, որ թուրքական մամուլում պատգամավորները պասիվ են և աղետի գոտում ակտիվ գործունեություն չեն ծավալում: Փալյանը լրատվության եզակի աղբյուրներից մեկն է, բացի տեղում աշխատող լրատվականներից: Ուստի, կարող ենք ասել, որ Փալյանի գործոնը ստիպեց, որ լրատվամիջոցներն անդրադառնան նաև հայ փրկարարներին»,- նշեց թուրքագետը:

Իսպիյանը նկատել է, որ թուրքական ազգայնական թևը սկսել է սադրիչ ռեպորտաժներ պատրաստել: Հայաստանի խորհրդարանում իշխող երկու պատգամավորները, ովքեր ԱԺ-ում կողմ են արտահայտվել օգնություն ուղարկելուն, նրանց թուրքական կողմը ներկայացրեց հակառակ բևեռում, թե իբր ասել են, որ պետք չէ Թուրքիային օգնություն ուղարկել և որ լավագույն թուրքը մեռած թուրքն է: Սա, ըստ մասնագետի, աչքի ընկնող ապատեղեկատվություն է և նպատակ է հետապնդում միտումնավոր սևացնել հայերի աշխատանքը:

Ադրբեջանը և Թուրքիան սակայն պաշտոնական մակարդակով չեն դադարում հիշեցնել իրենց եղբարյության մասին՝ ընդգծելով նաև համատեղ հաջողությունը 44 օրյա պատերազմի օրերին :  Սա ապացույցն է այն բանի որ դիվանագիտական մակարդակում շարժ չի եղել: Իսպիրյանը ևս արձանագրում է: «Հայաստանից ուղարկված օգնությունը Թուրքիայի համար որևէ նշանակություն չունի: Աշխարհում ընդունված է, որ նման դեպքերում հակամարտող երկրներն իրար օգնություն են առաջարկում: Քայլը կարող ենք դիտարկել այս համատեքստում: Իհարկե, ես հասկանում եմ  մեր քաղաքացիների արդարացի վրդովմունքը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո,որ կողմ չէին նրանց օգնելուն: Օրինակ Իսրայելը, ներկայում էլ շարունակելով ինտեսնսիվորեն ռմբակոծել Սիրիայի  տարածքը, երկրաշարժից հետո օգնություն ուղակեց Սիրիա, բայց ոչ ուղիղ՝ Մոսկվայի միջոցով»,- եզրափակեց մասնագետը հավելելով, որ հայկական կողմը քաղաքական առումով, առանձնապես սպասելիքներ չպետք է ունենա հայ-թուրքական հարաբերություններից: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular