ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ԱԺ-ն համաձայնություն տվեց Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

ԻՐԱՎՈՒՆՔ

Օրերս ՀՀ ԱԺ-ն համաձայնություն տվեց Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն: Դատախազությունն արդեն առաջադրեց մեղադրանքը: Այս անգամ պրոֆեսորը մեղադրվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար։

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԱԺ-ում ներկայացված միջնորդագրի բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ փորձագետը պարտավոր է հրաժարվել փորձաքննություն կատարելուց, եթե ներկայացված նյութերը բավարար չեն առաջադրված հարցերին պատասխանելու համար և արդյունքում պետք է կազմի եզրակացություն, որը կբովանդակի բացառապես առաջադրված բոլոր կամ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում, ըստ էության շեշտադրում են արել այն բանի վրա, որ Ա.Ս-ի վերաբերյալ փորձաքննությունն իրականացվել և ավարտվել է առանց վերջինիս առողջական վիճակի հետազոտման՝ ներկայացված բժշկական տվյալների հիման վրա, դրանով իսկ անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ և 250-րդ հոդվածների պահանջները։ Այլ կերպ ասած՝ մեղադրանքի կողմը «նյութերի անբավարարությունը» կապում է փորձաքննվողի անձամբ չհետազոտվելու հանգամանքի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ փորձաքննությունը իրականացվում է 2 փուլով՝ 1. հիվանդի բժշկական փաստաթղթերի հետազոտումը, 2. հիվանդի առողջական վիճակի կլինիկական հետազոտությունը։ Ըստ Ալեքսանյանի՝ գլխավոր դատախազի միջնորդագրում առկա չէ գեթ մեկ փաստական հանգամանք, որը կհիմնավորի մեղադրանքը:

Ըստ փաստաբանի՝ եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ Արմեն Չարչյանը տվյալ իրավիճակում հանդես գալով որպես փորձագետ չի կատարել կամ թերի է կատարել իր վրա ՀՀ քր.դատ. օր-ի 85-րդ և 250-րդ հոդվածներով դրված պարտականությունը, ապա իրավաբանորեն փորձագետը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության լոկ այս կամ այն դատավարական պարտականության չկատարման կամ թերի կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ արարքը կատարվել է միտումնավոր: Հետևաբար մեղադրանքի կողմի այն պնդումը, որ Արմեն Չարչյանի կողմից ենթադրյալ չկատարված դատավարական պարտականությունը (պրոցեսուալ առումով) հանգեցնում է քրեական պատասխանատվության, առնվազն իրավաբանական պնդում չէ։

«Նկատի ունենալով, որ ակնհայտ կեղծ և անհավաստի եզրակացության իրավատարբերակման վերաբերյալ առկա չէ Բարձր դատական ատյանի իրավական դիրքորոշում, ուստի ստիպված եմ հիշատակել հայ և ռուս քրեագետների այն կարծիքը, համաձայն որի այդ հասկացությունների հիմնական տարբերությունը կայանում է հետևյալում.

Ակնհայտ կեղծ եզրակացությունը տարբերվում է անհավաստի եզրակացությունից նրանով, որ՝

  1. Իսկզբանե եզրակացության մեջ գիտակցաբար ներառվել և օգտագործվել են կեղծ տվյալներ,
  2. Եզրակացությունը տրվել է ոչ իրավասու սուբյեկտի կողմից,
  3. Փորձաքննության կատարման ժամանակ թույլ է տրվել ընթացակարգային խախտում, ներառյալ գոյություն չունեցող կամ աղավաղված տվյալների կիրառմամբ»:

Ստացվում է, որ դատախազությունը փնտրել է և գտել է եզրակացություն, որը կարելի է օգտագործել հանրային քրեական հետապնդում հարուցելու համար: Բանն այն է, որ իշխանությունը Չարչյանին չի ներում Իզմիրյան ԲԿ-ի աշխատակիցներին ընտրության գնալուն պարտադրելու համար: Թեև այդ գործն այլևս ակտուալ չէ, սակայն որոշել են գտնել մի բան, որը կօգնի, որ Չարչյանը պատասխան տա:  Սա ևս մեկ օրինակ է, երբ իրավապահ համակարգը ծառայեցվում է որպես պատժիչ գործիք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular