ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական ազգային աղանդերները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Inc-news.ru-ն գրում է, որ Հայաստանը զարմանալի խոհանոցով և հետաքրքիր աղանդերներով երկիր է, որոնցից մի քանիսը նույնիսկ ներառված են երկրի ոչ նյութական ժառանգության ցանկում։

Այնտեղ ամենասիրվածներից մեկը «գաթա» կարկանդակն է, և առանց դրա ոչ մի տոն ամբողջական չի լինում: Ավելի վաղ՝ 19-րդ դարում, յուրաքանչյուր հայ ընտանիք ուներ իր նախշով կնիքը, որը դրվում էր խմորի վրա՝ թխելուց առաջ։ Այդ աղանդերի շատ տեսակներ կան՝ խմորիչով, շերտավոր և բաղարջով: Մի բան է հաստատ՝ «խորիզ» միջուկը, որի պատրաստման համար կարագը, ալյուրն ու շաքարի փոշին խառնում են ու վերածում միատարր զանգվածի։

Միլֆեյը ֆրանսիական աղանդեր է, բայց շատ սիրված հայերի կողմից, ինչ-որ տեղ այն հիշեցնում է դասական Նապոլեոնին: Պատրաստվում է շերտավոր խմորից, սերուցքից, հատապտուղներից կամ մրգերից։

Գավառի փախլավան աղանդեր է, որը ներառվել է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Այդ փախլավան կոչվում է թխվածքների թագուհի և դրա պատրաստելու համար պահանջվում է մի ամբողջ օր։ «Փախլավա» բառը բաղկացած է երկու բառից՝ հայերենից «փախչել» և «լավաշ» այսինքն «հաց»: Բառացի նշանակում է «լավաշի փախուստ»: Նախկինում այն ​​համարվում էր աղանդեր հարուստների համար, իսկ տոներին մատուցվում էր արծաթյա սկուտեղների վրա։ Այժմ այն ​​հասանելի է բոլորին, իդեալական է «հայկական սուրճի» համար, դրանով կարող է հագեցնել քաղցը։ Միաժամանակ փոքր չափաբաժինները չեն վնասում կազմվածքին, իսկ ընկույզի ու մեղրի համադրությունը դրական է ազդում մարդու օրգանիզմի վրա։

Բացի թխվածքներից Հայաստանում տարածված են չրերը, հայկական մրգային լավաշը, որը նման է բարակ պաստիլայի, տեղական չուրչխելը և ցուկատները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular