ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցին այլևս հրաժարվում է լռել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ կառավարության հետ հարաբերություններին՝ ասել է. «Մեր հանդիպումները ՀՀ կառավարության ղեկավարի և իշխանությունների ներկայացուցիչների հետ հետպատերազմյան տարիներին եղել են արարողակարգային, պետական միջոցառումների շրջանակներում, ինչպես, օրինակ, ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը։  Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Մայր Աթոռը զանազան առիթներով անդրադարձ ունեցել է այդ խնդիրներին։ Տեղին չենք համարում հիշյալ հարաբերությունները հաշտ կամ հակառակ որակելը։ Եկեղեցին գիտակից է իր կոչմանն ու առաքելությանը իր հավատավոր զավակների նկատմամբ….: Մենք շարունակում ենք շփումները նախագահների հետ եւ ամենայն ջանք ի գործ ենք դնելու՝ հանուն ազգային միասնականության, որով միայն հնարավոր պիտի լինի հաղթահարել առկա ծանր մարտահրավերները»:

Այսպիսով, կաթողիկոսն ընդունում է, որ եկեղեցու և իշխանության մոտեցումները պետության տեսլականի նկատմամբ էականորեն տարբերվում են: Նշում է, որ փորձել են համագործակցել, բայց չի հաջողվել: Այս մասին է վկայում այն, որ Վեհափառ Տերը նշում է, որ դեռ շփումներ կան նախկին նախագահների հետ: Պատասխանելով այն հարցին, որ եթե իշխանությունը որոշի Արցախը թողնել թշնամուն, ապա եկեղեցին ինչ կանի, եկեղեցու առաջնորդը նշում է՝ պետք է հասնել ազգերի ինքնորշման իրավունքին և եկեղեցին ևս դրանից անմասն չի մնալու:

Միանշանակ է նաև այն, որ իշխանության հետ համագործակցության եզրեր չկան, ուստի կաթողիկոսը սկսել է խոսել: Իհարկե, ակնհայտ տարբերվող դիրքորշումներն այս կամ այն կերպ հասանելի էր հասարակությանը, սակայն դրա մասին բարձրաձայն չէին խոսում, իսկ հիմա, երբ 2 ամսից ավելի է՝ արգելափակված է Արցախի «կյանքի ճանապարհը», իսկ հայ եկեղեցու հավատավոր իշխանությունը Թուրքիա օգնություն է ուղարկում, ստիպում է խոսել: Նման անելանելի վիճակներում միշտ էլ եկեղեցին հայ ժողովրդի կողքին է եղել, գուցե սառույցը հալվի և մյուս լռողներն էլ խոսեն: 
Եկեղեցին այս անգամ այլևս բացահայտ է պայքարում:

Աննա Ավետիսյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular