ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հալեպ ուղարկված հայ փրկարարական խումբը ավարտել է իր առաքելությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հալեպ ուղարկված հայ փրկարարները վերադառնում են։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Մինչ այդ էլ հայ փրկարարները ստացել են Հալեպի նահանգապետարանի շնորհակալագիրը: Նրանք Սիրիա էին մեկնել փետրվարի 7-ին: Փրկարարների մի խումբ էլ մեկնել էր Թուրքիա:

Բանն այն է, որ ՀՀ իշխանությունը Թուրքիա փրկարարական ուժ ուղարկելուց ակնարկում էր, որ քայլը դիվանագիտական է, որը, սակայն, Թուրքիայում համարժեք արձագանքի չարժանացավ՝ պաշտոնական մակարդակում նույնիսկ շնորհակալություն չհայտնեցին: Այսօր էլ Էրդողանը հայատարարել էր, որ փլատակներից հնարավոր է եղել ողջ դուրս բերել 8000 քաղաքացի:

Եթե արդեն երկրի նախագահի մակարդակով խոսվում է փրկվածների թվի մասին, կարելի է ենթադրել, որ որոնողական աշխատանքները, գոնե ողջ մնացած մարդ գտնելու մասով, ֆորմալ առումով դադարեցված են, ապա ինչո՞ւ են հայ փրկարարները շարունակում մնալ այնտեղ: Քայլը դիվանագիտական չի ընկալվել, ողջ մարդիկ գտնելու հավանականությունը նվազել: Այսինքն և՛ դիվանագիտական, և՛ օգնության մակարդակում առանձնապես փրկրարների այնտեղ գնտվելն իր արդյունքը չի տվել:

Եթե Կարո Փայլանի հրապարակումները չլինեին, ապա թուրք ժողովուրդը չէր էլ իմանա հայերի մարդասիրական վերաբերմունքի մասին: Իսկ եթե ՀՀ-ի քայլն արվել է պրատոկոլից ելնելով, երբ հակամարտող երկրներում դժբախտություն է լինում, ապա մյուսը օգնություն է առաջարկում, այս դեպքում ևս խնդիրը լուծված է: Իշխանությունը փորձում է պարզապես հաճոյանալ թշնամի երկրին, ում ինքը համարում է բարեկամ:

Այստեղ ամենակարևորն այն է, որ այդ «բարեկամը» կրկին չբռնեց իշխանության պարզած ձեռքը, իսկ ՀՀ իշխանությունը շարունակում է ձեռքը օդում պահելու անիմաստ գործընթացը: Ավելի ցածր է, երբ պարզ երևում է, որ դա արվում է նյութական շահագրգռվածությունից ելնելով՝ առևտուր Թուրքիայի հետ, երբ վաճառելու ոչինչ չկա:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular