ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ … դասական լոնդոնյան գարեջուր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Porter-ը թերևս ամենահայտնի դասական անգլիական գարեջուրն է Անգլիայում: Եվ ոչ միայն այնտեղ: Գարեջրի շատ սիրահարների համար այն շարունակում է մնալ անգլիական գարեջրագործության ավանդույթների խորհրդանիշներից մեկը: Փորթերն իսկապես եզակի երևույթ է անգլիական մշակույթում: Իսկ ի՞նչ պատմություն ունի այդ երևույթը։


Այսպիսով, Լոնդոն, 18-րդ դարի սկիզբ: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն արդեն գերբնակեցված արդյունաբերական մեգապոլիս էր։ Ինչպես այն ժամանակվա շատ խոշոր քաղաքներում, Լոնդոնում նույնպես մաքուր ջրի պակաս կար։ Այն շատ բարձր էր գնահատվում, և ոչ ոք դրանից շատ չէր խմում։ Այո, իրականում, և ինչու խմել, երբ կա համեղ էլը, և նույնիսկ ավելի էժան գնով: Հենց այդ արագ զարգացող քաղաքում, որտեղ պատրաստվում էր սկսել արդյունաբերական հեղափոխությունը, ծնվեց Պորտեր գարեջուրը։


Այդ ըմպելիքի գաղտնիքներից մեկն այն է, որ հստակ հայտնի չէ, թե ով է առաջին անգամ պատրաստել այդ գարեջուրը և որտեղ է դա տեղի ունեցել: Անգամ հայտնի չէ, թե ինչպիսին էր դրա նախնական համը։ Այդ հարցի վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ են եղել, բայց դրանք միայն հանգեցրել են նրան, որ ի հայտ են եկել մի քանի վարկածներ, որոնցից մի քանիսն ավելի շատ լեգենդների են նման։ Ամենահավանական տարբերակը, որին հավատարիմ են մնում ոլորտի փորձագետների մեծ մասը այն է, որ Պորտերի առաջացումը կարելի է բացատրել զուտ տնտեսական պատճառներով։ Պարզապես լոնդոնյան գարեջրագործները ցանկացել են էլ ավելի էժան դարձնել դասական էլերը: Ենթադրվում է, որ Պորտեր գարեջրի բոլոր բնորոշ գծերն ի սկզբանե նախատեսված են եղել խմիչքի ցածր որակը թաքցնելու համար: Մուգ, գրեթե սև գույնը անհնարին էր դարձնում տեսնել, որ խմիչքը իրականում պղտոր է: Դե իսկ բոված ածիկի դառնությունը քողարկում էր ըմպելիքի համային թերությունները։


Պորտերի գյուտարարի դերի ամենահավանական թեկնածուներից մեկը Ռալֆ Հարվուդն է։ Սակայն նրա մասին քիչ բան է հայտնի։ Հայտնի է, որ նա եղել է գարեջրի գործարանի սեփականատեր, որը գտնվում էր շուկայի հարևանությամբ։ Ի դեպ, դրա հետ է կապված ըմպելիքի անվան ծագման վարկածներից մեկը։ «Porter» բառը անգլերենից թարգմանվում է որպես «բեռնակիր»: Ենթադրվում է, որ շուկայի և նավահանգստի բեռնակիրներն էլ եղել են Պորտեր գարեջրի առաջին երկրպագուները: Երկրորդ տարբերակում ասվում է, որ անունը գալիս է անգլերեն «port» բառից։ Այդ բառը թարգմանելն անիմաստ է. եվրոպական շատ լեզուներով դա նույն բանն է նշանակում՝ նավահանգիստ: Երկրորդ վարկածի համաձայն հենց նավահանգստի աշխատողներն են առաջինը գնահատել այդ ալկոհոլային խմիչքը։


Այսօր այլևս հնարավոր չէ իմանալ, թե ինչ համ ուներ 18-րդ դարի Պորտերը։ Բայց դա միևնույն է, 300 տարվա ընթացքում նա բավականին երկար ճանապարհ է անցել հասարակության ցածր խավերի համար էժան խմիչքից դառնալով մինչև լոնդոնյան դասական գարեջուր։
 
Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular