ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանացի ոստիկանները պարեկություն կիրականացնեն հայ-ադրբեջանական սահմանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայից 15 ոստիկաններ կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի պահպանման հարցով միջազգային առաքելությանը, հայկական կողմից սահմանը դիտարկելու են անզեն իրավապահներ, ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշտրեյտը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Նախարարների դաշնային կաբինետը որոշել է, որ Գերմանիան կմասնակցի Հայաստանում ԵՄ նոր առաքելությանը (EUMA)՝ Ադրբեջան հետ միջազգային սահմանի երկայնքով»,- ասել է նա ճեպազրույցում։

Նա մանրամասնել է, որ EUMA առաքելությանը կմասնակցեն «առավելագույնը» 15 գերմանացի իրավապահ, իսկ եվրոպական տարբեր երկրներից մասնակցող ոստիկանների ընդհանուր թիվը կկազմի 100 մարդ։

«Անհրաժեշտ է նոր առաքելություն, քանի որ իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին շարունակում է լարված մնալ»,- հավելել է նա։

EUMA առաքելությունը կմեկնարկի հաջորդ երկուշաբթի։ Դրա նպատակն է հետեւել հրադադարի պահպանմանը անզեն պարեկների օգնությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular