ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-թուրքական սիրավեպը «ավարտվեց» Անկարայի մատույցներում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանից բանագնաց Ռուբեն Ռուբինյանը երեկ ուղևորվել են Թուրքիա, հանդիպումներ ունեցել Մևլյութ Չավուշօղլուի հետ, եղել նաև Ադեյաման քաղաքում, որտեղ փրկարարական գործողություններ է իրականացնում հայկական փրկարարական խումբը։

Թեև գործող վարչախմբի նեկայացուցիչները Միրզոյանի այս այցը ներկայացնում են որպես հարաբերությունների կարգավորման դրական ազդակ և հնարավորություն, նույնիսկ երկու երկրների արտգործնախարարների ասուլիսում պարզ դարձավ, որ Թուրքիան բոլորովին էլ չի փոխել իր քաղաքական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։

Մինչ Արարատ Միրզոյանը փորձում էր հայտարարել, թե պատրաստ էր նոր հումանիտար օգնություն ուղարկել Թոիրքիա, ինչպես նաև բացել հայ-թուրքական սահմանը, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ավելի զուսպ էր, ընդ որում բնավ չշեղվելով իրենց իսկ հռչակած սկզբունքներից։ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Հայաստանին ուղարկված օգնության համար՝ այն եղբայրական որակելով։ Միևնույն ժամանակ խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, սակայն հայ-թուրքական հաշտեցման գործընթացից , սովորության համաձայն, չի զատել հայ-ադրբեջանական գործընթացի կարգավորումը։

«Մարդասիրական այս քայլը կաջակցի նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, ցանկացած առաջընթաց, որ մենք արձանագրենք այստեղ կօգնի երկու երկրներին , մենք տեղեկություններ ստանում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր քննարկումների, բանակցությունների մասին, եթե երեք երկրները անկեղծ քայլեր ձեռնարկեն, կկարողանանք վերականգնել տևական խաղաղությունը հարավային Կովկասում»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Թերևս միակ «զիջումը», որ Թուրքիայի արտգործնախարարն իր տարածքում արել է Արարատ Միրզոյանին, «Զանգեզուրի միջանցք» արտահայտության մասին, ընդամենը «միջանցք» տերմինը, այն էլ խիստ անորոշ օգտագործելն է։ Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ շատ էական է Մետաքսի ճանապարհի պատմական կամրջի վերականգնումը, այդ ուղղությամբ Հայաստանի հետ պատրաստվում են աշխատել։ Փաստացի, որքան էլ գործող իշխանությունները փորձեն Միրզոյանի այցը ներկայացնել դրական լույսի ներքո, իսկ Թուրքիային տրամադրվող օգնությունը մարդասիրական ակտ որակել, ակնհայտ է, որ Թուրքիան բոլորովին չի փոխել իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և շարունակելու է թշնամական գործողությունները՝ հանուն Ադրբեջանի։ Փաստենք, որ Հայաստանի հարկատուների հաշվին կատարված այս կիսաքայլը ևս ձախողվեց։

Անի Զոհրաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular