ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աշխարհն առա՞նց Պուտինի». Ռուսաստանը կարող էր վերահսկել ամբողջ հետխորհրդային տարածքը…

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Paruskg.info-ն գրում է, որ Գերմանիայի պաշտպանության նոր նախարար Բորիս Պիստորիուսն ասել է. «Առանց վարանելու և առանց փոխզիջումների, աշխարհն առանց Պուտինի ավելի լավը կլիներ»: Սա ուղիղ մեջբերում է Bild թերթին տված նրա հարցազրույցից։ Ճիշտ է, դա ասվել է Կիև կատարած այցի ժամանակ, և այնտեղ, ըստ երևույթին, օդում ինչ որ բան կա, որ արևմտյան բարձրաստիճան քաղաքական գործիչներին ստիպում է տարօրինակ հայտարարություններ անել։ Որովհետև դժվար է հավատալ, որ պարոն նախարարը իրեն լիովին հաշիվ է տալիս իր ասածների համար։ Ի վերջո, նա դժվար թե ցանկանար «աշխարհ առանց Պուտինի»։ Ըստ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովի ավելի շուտ հավաքական Արևմուտքը պետք է անկեղծորեն ուրախ լինի, որ Պուտինն է ղեկավարում  Ռուսաստանը։


«Պուտինը գործում է շատ հավասարակշռված, զգույշ և սովորություն ունի ձգձգել հրատապ խնդիրների լուծումը։ Հիշենք, թե նա ինչքան էր խաղում Վրաստանի հետ։ Անգամ զիջումների գնաց: Սկզբում մենք պաշտպանում էինք Սահակաշվիլիին։ Սպասվում էր, որ նրա հետ հնարավոր կլինի նորմալ կառուցողական հարաբերություններ կառուցել։


Իսկ Սահակաշվիլին մեր ղեկավարության ականջին լապշա էր կախել, ասում էին, թե հին ԿԳԲ-ի ընտանիքից երիտասարդ է, պատրաստ է դառնալ «իրենց» մարդը։ Բայց նա խաբեց բոլորին։ Նրա խոստումներով մենք Աջարիան հանձնեցինք նրան, նույնիսկ մեր ռազմակայանները հետ քաշեցինք Վրաստանից։ Եվ նա վերջապես անցավ Արևմուտքի կողմը, իրականացրեց վրացական զինված ուժերի արդիականացում և հարձակվեց Հարավային Օսիայի վրա։ Հետո ստիպված մեր զորքը մտցրինք, վրացական բանակը ջախջախեցինք, բայց կանգ առանք, Թբիլիսին չվերցրինք, չնայած կարող էինք։ Իսկ Վրաստանը թողեցինք Արևմուտքին։ Նրանք երկար ժամանակ պայքարեցին Հայաստանի համար։ Խրախուսում էին հակառուսական քաղաքական գործիչներին։ Իսկ հետո ստիպված խաղաղապահ զորախումբը մտցվեց Լեռնային Ղարաբաղ: Եվ հիմա ՌԴ ԱԳՆ-ն վախենում է Ադրբեջանի վրա որևէ ճնշում գործադրել, որպեսզի, Աստված մի արասցե, ադրբեջանցիները չսկսեն կրակել մեր խաղաղապահների վրա։ Իսկ Փաշինյանը հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել Հայաստանի տարածքում», ասել է Ալեքսանդրովը:


Հարց.- Այսինքն պե՞տք էր ավելի կոշտ գործել։


Պատասխան.- Եթե Ռուսաստանում իշխանության ղեկին լիներ Ալիևի կամ Լուկաշենկոյի պես կոշտ ազգային առաջնորդ, ապա Սահակաշվիլիին չէր անցնի, պետք էր պաշտպանել Աբաշիձեին, և Վրաստանը հիմա մերը կլիներ, իսկ այդ ժամանակ Արևմուտքը չէր համարձակվի Ուկրաինայում հեղաշրջում կազմակերպել։ Այնտեղ մայդաններ չէին լինի։ Ուկրաինան կլիներ Ռուսաստանի և Բելառուսի հետ նույն դաշինքում: Մեզ պետք էր այնտեղ ակտիվ լինել։ Եվ ոչ թե կենտրոնանալ կոռումպացված «էլիտայի» վրա, այլ ստեղծել ռուսամետ կազմակերպություններ, այդ թվում կիսառազմական։ Արևմուտքն աջակցում է նեոնացիստական ​​խմբավորումներին Ուկրաինայում, իսկ մենք պետք է ստեղծեինք մերը: Այո, միգուցե այնտեղ քաղաքացիական պատերազմ սկսվեր, բայց մենք մեր զորքերը կմտցնեինք ու արագ կհաղթեինք։ Միևնույն է, պետք կլիներ հատուկ գործողություն սկսել, բայց հիմա այն իրականացնելը շատ ավելի դժվար է։ Միգուցե Ուկրաինայի արևմտյան հատվածը անցներ Լեհաստանին, միգուցե լեհերը նաև այլ բաներ ձեռք գցեին։ Բայց Ուկրաինայի հիմնական մասը մերը կլիներ։ Ռուսաստանը տասը տարի առաջ ավելի ուժեղ կլիներ, և կվերահսկեր ողջ հետխորհրդային տարածքը, ներառյալ մերձբալթյան երկրները։ Մենք նրանց ՆԱՏՕ-ից դուրս կբերեինք ռազմաքաղաքական ճնշման միջոցով։ Իսկ Պուտինը չափազանց մեղմ է գործում:
Օբյեկտիվության համար պետք է նշել, որ գերմանացիների և ռուսների մեծամասնությունը կտրականապես չի կիսում Հեր Պիստորիուսի տեսակետը։ Իսկ համացանցում լինում են հետևյալ բովանդակություններով մեկնաբանություններ.«Առանց ՆԱՏՕ-ի աշխարհն անկասկած ավելի լավը կլիներ», «Իրավացիորեն ասվում է, որ եթե Պուտինը չլիներ, ապա պետք էր նրան հորինել, քանի որ միշտ հարմար է ձախողումները ուրիշի վրա գցել»,
«Մի թե՞ Գերմանիայում ադեկվատ քաղաքական գործիչներ չեն մնացել, թվում է, թե գերմանական քաղաքականությանը հատակը Բուրբոքն է, բայց հետո ներքևից թակեցին»։


Իսկ Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը կոպիտ ասել է, որ աշխարհն առանց Բորիս Պիստորիուսի ոգով նախարարների միանշանակ ավելի լավը կլինի. «Մենք տեսնում ենք, որ գերմանական կառավարությունն ամեն ինչում հետևում է իր արտերկրի տերերի տրամաբանությանը, որոնք ոչ վաղ անցյալում իրենց թույլ տվեցին անընդունելի հայտարարություն Կրեմլին «գլխատող հարված» հասցնելու մասին, որն, ըստ էության, խոսում է ռուսական պետության ղեկավարի վերացման ֆիզիկական սպառնալիքի մասին»։ Հիշեցնենք, որ ԱՄՆ մեդիա տարածությունը արդեն մի քանի տարի է, ինչ խոսում է «գլխատող հարվածի» մասին։ Այս թեմայով խոսակցությունների ապոթեոզը Մաքս Կարպովի «Պուտինին սպանելու դավադրություն» թրիլերն էր, որը հրապարակվել է մի քանի տարի առաջ ԱՄՆ-ում։ Դա գիրք է այն մասին, թե ինչպես է ԱԴԾ միլիարդատեր աշխատակիցը պատրաստվում քարոզչական արշավ սկսել ԱՄՆ-ի դեմ Վաշինգտոնին մեղադրելով ՌԴ նախագահի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ։ Եվ, թեև այդ օպուսը չդարձավ ժանրի դասական, սակայն ամերիկյան լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվում է «աշխարհ առանց Պուտինի» թեման։ Այժմ, ինչպես տեսնում ենք, որ այդ գաղափարը հասել է Եվրոպա։


Բայց նրանք, ովքեր սիրում են ենթադրություններ անել այդ մասին, ակնհայտորեն կտրված են իրականությունից: Ի վերջո, նրանք երազում են ոչ միայն Պուտինի մահվան մասին, նրանց պետք է Ռուսաստանում իշխանության ղեկին գտնվող քաղաքական գործիչ, ով երկիրը կտանի դեպի պայծառ արևմտամետ ապագա:


Բայց մենք նախկինում անցել ենք դրա միջով: Եվ հիշում ենք, որ վայրի ազատականությունը մեր երկրում վերածվել էր հանցավորության աճի և տնտեսության քայքայման։ Իսկապես, մինչ Պուտինը, աշխարհաքաղաքական հարցերում Ռուսաստանը շատ ավելի զիջող էր։ Մենք դուրս ենք եկել աֆրիկյան երկրների մեծ մասից, թուլացել ենք ազդեցությունը Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Հարավարևելյան Ասիայում: Գրեթե կորցրել էին դիրքերը Արկտիկայում և Անտարկտիդայում: ԵՄ-ն և ԱՄՆ-ն, իհարկե, գոհ էին: Բայց յուրաքանչյուր մեդալ երկու երես ունի: Պատկերացրեք թե ինչ կլիներ, եթե օտարերկրյա գործակալ ճանաչվածներից մեկը գար իշխանության։
Նրանցից յուրաքանչյուրը, ըստ Արեւմուտքի, պատրաստի թեկնածու է Ռուսաստանի ղեկավարի դերի համար։ Այս իրավիճակում, բնականաբար, Հատուկ գործողության մասին խոսք չէր լինի, Ռուսաստանը կդադարեր աջակցել Ասադին, և Սիրիան, մեծ հավանականությամբ, կվերածվեր երկրորդ Իրաքի,  կվերսկսվեր քաղաքացիական պատերազմ, ջիհադիստները նորից գլուխ կբարձրացնեն անընդհատ ահաբեկչություններով սպառնալով Եվրամիությանն ու ԱՄՆ-ին։ Եվրոպայում էլ ավելի շատ փախստականներ կլինեին Մերձավոր Արևելքից:


Լեռնային Ղարաբաղի համար պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև կբռնկվեր նոր թափով, քանի որ հակամարտության գոտում ռուս խաղաղապահներ չէին լինի։ Կոսովոյում նորից կսկսեին քաղաքականություն վարել նախկին մաֆիոզները, որոնք Ռուսաստանի ճնշման տակ աստիճանաբար հեռացել են մեծ քաղաքականությունից, սակայն ամերիկացիների կողմից դեռ ջերմորեն են ընդունվում։ Սա նշանակում է, որ թմրանյութերով և զենքերով քարավանները կտեղափոխվեին այդ տարածաշրջանով դեպի Եվրոպա, ինչպես դա արդեն եղել էր 2000-ականների սկզբին: Ռուսաստանի Դաշնության որոշ շրջանների մաֆիոզ կլանները, որոնք այժմ սեղմված են, կոգևորվեին և նորից կշարժվեին ԵՄ երկրներ «գործ անելու» այնպես, որ եվրոպացի հարգարժան գործարարները կվախենաին փողոց դուրս գալ առանց պաշտպանության։


Եվ, որ ամենակարևորն է, եվրոպացի պետական ​​այրերն այլևս չէին ունենա որևէ մեկին մեղադրելու, որպեսի արդարանան տնտեսության մեջ առկա խնդիրների և քաղաքականության ձախողումների համար։ Հենց այս ամենն է, որ պետք է վախեցնի նրանց։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular