ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի գիշերը գնացել է քնելու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստովանել է, որ 2022 թվականի փետրվարի 24-ի գիշերը քնել է, թեև գիտեր Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մոտալուտ մեկնարկի մասին։

«Ես գնացի քնելու: Բայց դա շատ կարճ գիշեր էր, քանի որ ես գիտեի, որ ինչ-որ ժամանակ, մի քանի ժամից ինձ ինչ-որ մեկը կարթնացնի, և դա հենց այն է, ինչ եղավ», - ասել է Ստոլտենբերգը Ֆրանս Պրեսս գործակալությանը տված հարցազրույցում: 

Դաշինքի գլխավոր քարտուղարը հավելել է, որ վաղ առավոտյան զանգ է ստացել և հակիրճ տեղեկացվել հատուկ գործողության մեկնարկի մասին։ «Զարմանալի չէ, քանի որ մենք գիտեինք»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular