ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի հետ սահմանի բացման հեռանկարի մասին խոսում է միայն հայկական կողմը. Կարեն Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա բավական մեկնաբանությունների առիթ տվեց, նույնիսկ ձգտում կար այն որակելու որպես պատմական, բեկումնային, հեղափոխական. Դա մի քիչ չափազանցված է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը:

«Տրամաբանական է, որ այցը հետապնդում էր որոշակի նպատակներ, բացի այն, որ դա գալիս էր հաստատելու Հայաստանի հումանիտար ժեստի կարեւորությունը, նաեւ Հայաստանը ձգտում էր հասնել որոշակի առաջընթացի այն բանակցություններում, որ մեկ տարուց ավելի ընթանում են Հայաստանի ու Թուրքիայի միջեւ՝ առանց որեւէ լուրջ տեղաշարժի: Դատելով հայտարարություններից, կողմերը բավարարվեցին ընդհանուր խոսքերով: Հայկական կողմից  հնչեց պնդում, որ կա համաձայնություն վերականգնելու Անիի  շրջակայքում Ախուրյան գետի վրայի պատմական կամուրջը, որը կարծես, չհաստատվեց թուրքական կողմից: Թուրքական կողմը նախընտրեց ընդհանուր խոսքեր ասել, որ հարաբերությունների կարգավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ  տարածաշրջանի զարգացումների վրա»,-ասաց Միրզոյանը:

Նա նկատեց, որ դրական զարգացումների, սահմանի բացման հեռանկարի մասին խոսում է միայն հայկական կողմը, թուրքական կողմից միայն մեկ բովանդակային հայտարարություն է հնչել, որ եթե լինեն դրական զարգացումներ, դա դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում. «Իհարկե կարեւոր է, որ մենք վերականգնենք այդ պատմական կամուրջը, բայց ես չեմ հասկանում տրմաբանությունը, որ դրա հիմքում ընկած է: Կարծես թե այդ բանակցությունները, որոնք դժվար, ցավալի ընթացք ունեցող բանակցություններ են, դրանք ընթանում են ոչ թե կամուրջի, այլ սահմանի բացման եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների բնականոնացման հարցի շուրջ: Կամրջի բացումը չի կարող դրան նպաստել»,-ընդգծեց Արցախի ԱԳ նախկին նախարարը՝ հավելելով, որ դա ընդամենը գեղեցիկ ժեստ է եւ նպաստում է հայկական մշակութային ժառանգության պահպանությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular