ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Վաշինգտոնը Մոսկվայի փոխարեն». Փաշինյանը ընտրում է միջնորդ Բաքվի հետ բանակցություններում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Nsn.fm–ը գրում է, որ ընտրելով Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի միջև որպես միջնորդ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանը հակված է համագործակցել ամերիկյան կողմի հետ: NSN-ի հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնտեսագետ, փորձագետ Հրանտ Միքայելյանը։


Երևանն ավարտել է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների հերթական փուլը, և, ըստ Փաշինյանի, ստեղծված փաստաթուղթը համապարփակ համաձայնագրի նախագիծ է, և այն արդեն ներկայացվել է հաստատման Ադրբեջանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։


«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի նոր տարբերակին, ապա այստեղ, առաջին հերթին, հիմնական հարցն այն է, թե ո՞վ է լինելու դրա կնքման միջնորդը։ Ասենք, որ նմանատիպ առաջարկներ տեսել ենք թե՛ Մոսկվայից, թե՛ Բրյուսելից և թե՛ Վաշինգտոնից։ Այս պահին Փաշինյանը որպես միջնորդ տեսնում է Վաշինգտոնին»,- ասել է Միքայելյանը։ Փորձագետի խոսքով, հաշտության պայմանագիրը կազմվել է այն պայմաններով, որոնք հիմնականում թելադրել է Բաքուն։ Մասնավորապես, Հայաստանը հարկադրված է լինելու ընդունել Աստանայի հռչակագիրը և հրաժարվել Լեռնային Ղարաբաղից։

«Բաքուն առաջ է քաշել իր պահանջները, և Փաշինյանը հակված է համաձայնվել դրանց։ Ավելին, երբ Փաշինյանը առաջ է քաշել իր մի քանի գաղափարները՝ Բաքուն մերժել է դա, իսկ նա դրան ոչ մի կերպ չի արձագանքել»,- ասել է նա։


Միքայելյանը վստահ է, որ ստեղծված իրավիճակում Փաշինյանին այլ բան չի մնում, քան ընդունել Բաքվի առաջ քաշած պահանջները: Հայաստանի վարչապետը հաղթաթուղթ չունի, ընդհակառակը, օրակարգը առաջ է մղում Ադրբեջանը։ «Եթե ​​նա դա չի անի, ապա կլինեն ուժային ճնշումներ, սրացում սահմանին, և Փաշինյանն ի վերջո կհամաձայնվի»,- հավելել է փորձագետը։


Պատասխանելով հասարակության մեջ տիրող տրամադրությունների մասին հարցին Միքայելյանը դա անվանել է ոչ միանշանակ։ «Ղարաբաղում, իհարկե, բացասական են վերաբերվում, ինչ վերաբերում է բուն Հայաստանին, ապա իրավիճակը միանշանակ չէ։ Բացասական է ընկալվում համաձայնագրի բոլոր դրույթները, այսինքն Ադրբեջանի նկատմամբ ոչ պատրաստակամություն կա, ոչ ցանկություն։ Միևնույն ժամանակ, պայմանագրի ընկալումը որպես անբաժանելի փաստաթուղթ կախված կլինի բազմաթիվ գործոններից։ Օրինակ մեդիա քաղաքականությունից, և նրանից, թե ինչպես դա կներկայացվի բնակչությանը, դա ավելի շուտ կհայտարարվի որպես պատերազմի ավարտ, ելք բոլոր հակամարտություններից, և կլինի բավականին համոզիչ լեգենդ։

Կամ կփորձեն լռեցնել այս թեման, դրա վրա ուշադրությունը նվազագույնի հասցնել։ Որպես կանոն, երբ իշխանությունները նման գիծ են տանում, հասարակությունը չի կարողանում լիովին հակազդել, հատկապես երբ չկա համարժեք ընդդիմություն, իսկ այսօր Հայաստանի ընդդիմությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի կարող հակաթեզ ներկայացնել բնակչությանը, կամ ձևակերպել տեղի ունեցողի այլընտրանքային ընկալում»,- եզրափակել է փորձագետը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular