ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ ունեցվածք են հայտարարագրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահն ու անդամները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շարունակելով ընթերցողի ուշադրությանը ներկայացնել բարձրաստիճան  պաշտոնյաների գույքի և եկամտի հայտարարագրերը՝ այսօր կանդրադառնանք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին և անդամներին

Եվ այսպես՝ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հայտարարագրել է բնակարան, 42,955,000.00 դրամի ստացված և հանձնված փոխառություն, բանկային ավանդները կազմել են 30,772,547.00 դրամ, բանկային հաշիվների մնացորդը 1,693,114.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 45,934,464.00 դրամ:

Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը հայտարարագրել է բնակարան,  2019-ին ձեռք բերված TOYOTA մակնիշի ավտոմեքենա, 17,796,568.00 դրամի ստացված և վերադարձրած փոխառություն, բանկային ավանդները կազմել են 90,000.00, 319,042.90 և 309,098.50 դրամ: Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2,118,218.00 դրամ և 6,239.00 ԱՄՆ դոլար, կանխիկը՝ 60,000.00 դրամ և 800.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 26,480,423.00 դրամ:

Լիլիթ Ալեքսանյանը 2,500,000.00 ՀՀ դրամի նվիրատվություն է ստացել և ձեռք է բերել բնակարան՝ բաժնային սեփականությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular