ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Իշխանության հաշվարկները ժամ առ ժամ փոխվում են

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Քանի որ Երեւանի ավագանու ընտրություններն իշխանության համար շեքսպիրյան հարց են դարձել՝ «լինել-չլինելու», ուստի որոշել են մանրակրկիտ ուսումնասիրել դաշտը, հաշվարկել շանսերը, նվազեցնել ռիսկերը եւ դրանից հետո նշանակել ընտրության օր։ Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ իշխանական դաշտից սպրդում է արտահերթ ընտրությունների գնալու մասին տեղեկատվություն, հետո պարզվում է` հրաժարվել են այդ մտքից, քանի որ հաշվարկներն առայժմ իրենց օգտին չեն։

Հիմա էլ ՔՊ-ում քննարկում են Երեւանի արտահերթ ընտրություններն ամառվա տապին անելու առաջարկը: Հաշվարկը հետեւյալն է․ երեւանյան ամառվա տապն ընտրությունների համար բարենպաստ ժամանակ չէ, եթե, իհարկե, նորմալ ընտրություններ եւ զգալի մասնակցություն ես ակնկալում: Իսկ եթե քեզ ընդամենը 50+1 է պետք, եւ հարկավոր է, որ ընդդիմադիր զանգվածը չգնա քվեարկության, դա ամենահարմար ժամանակն է:

Իշխանությունը մտածում է, որ ՔՊ ընտրող զանգվածը, որը սոցիալապես աղքատ ու ցածր ինքնագիտակցությամբ խավն է, ամռանը մայրաքաղաքից չի բացակայելու, արձակուրդ չի գնալու եւ, այսպես թե այնպես, գնալու է ընտրատեղամաս: Իսկ ունեւոր, գիտակից, ինտելեկտուալ եւ ընդդիմադիր խավը մեկնելու է հանգստի, իսկ եթե ներշնչեն, որ ընդդիմությունն ի սկզբանե պարտված է, հուսահատվելու է եւ առհասարակ չի գնալու քվեարկության: Արդյունքում շահելու է Տիգրան Ավինյանը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular