ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկանդալային փաստեր Փաշինյանի և թուրքերի հակահայ դավադրությունից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ սկանդալային փաստեր է հրապարակել, որոնք ցույց են տալիս, թե դեռևս 44-օրյա պատերազմից առաջ փաշինյանական վարչախումբը մտադիր է եղել վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ և նույնիսկ ահռելի գումարներ է հատկացրել Մարգարայի անցակետի հատված տանող ճանապարհի ամբողջական վերանորոգման համար։

2020 թվականի հունիսի 25-ին՝ ըստ Մանուկյանի, երբ չկար 44-օրյա պատերազմ, չկային հայ-թուրքական գործընթացները, ընդհանրապես չէր խոսվում սահմանի մասին, հրապարակվում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ Թուրքիան դիտվում է որպես Հայաստանի համար վտանգավոր պետություն, որը հավանական կոնֆլիկտի դեպքում կարող է միջամտություն ունենալ և աջակցել Ադրբեջանին։

Նույն այդ օրը, Կառավարության նիստում, բյուջեում փոփոխություն է կատարվում, որով նախատեսվում է վերանորոգել Թուրքիայի սահման -Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստան ճանապարհահատվածը, նաև Թալին - Քարակերտ-Թուրքիայի սահման տանող ճանապարհը։ Փաստորեն, դեռ այն ժամանակ 2 միլիարդ դրամից ավելի գումար է հատկացվել փակ սահմանի ճանապարհը վերանորոգելու համար, մինչդեռ այդ հատվածը «կույրաղիք» է համարվել ամբողջ 30 տարի։

Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը ոչ թե հերքել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ստվերային քննարկումներ կան, այլ ասել, թե իրեն նման խոսակցության մասին հայտնի չէ։ Որևէ հիմնավորում, թե ինչու պետք է Մարգարայի կամրջից սկսած ճանապարհի վրա 2 միլիարդից ավելի գումար ծախսվի, չի հնչել իշխանությունների կողմից։

Ըստ էության, այս փաստերը վկայում են, որ փաշինյանական իշխանությունը դեռ մինչև պատերազմը տեղյակ է եղել, թե ինչ է կատարվելու և ի սկզբանե պատրաստվել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, բնականաբար Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին, ինչը վկայում է, որ իսկապես 2018 թվականի «հեղափոխությունը» դավաճանություն և դավադրություն է Հայաստանի հանրապետության դեմ։

Ի սկզբանե, գործող իշխանությունները նպատակ են ունեցել կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, բնականաբար, ի հաշիվ Հայաստանի և 44-օրյա պատերազմն ու այն պայմանավորված պարտությունը լիովին փաստում են այդ պնդման իրողությունը։

Իսկ մենք հերթական անգամ արձանագրենք, որ Հայաստանի գործող վարչախումբը միտումնավոր կերպով է երկիրը տարել պարտության, իսկ այժմ էլ հայ ժողովրդի արժանապատվության հաշվին հարաբերությունների կարգավորում է իրականացնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ 

Մարինե Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular