ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս համակարգով ընտանիքում բռնության արատավոր երևույթի կրկնությունը հնարավոր կլինի կանխել». Զարուհի Հովհաննիսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել նոր օրենսդրական փոփոխություն, որով առաջարկում է ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանելու նպատակով լրացում կատարել համապատասխան օրենքում՝ իրականացնելով էլեկտրոնային հսկողություն` «ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ միջոցներով հսկողություն՝ անձի գտնվելու վայրի, տեղաշարժի և վարքագծի նկատմամբ»: Հսկողություն իրականացնող մարմինն էլ կլինի ներքին գործերի նախարարությունը։ Նախագծում նշվում է, որ ուսումնասիրել են միջազգային փորձը և պարզել, որ մի շարք երկրներում գործում է էլեկտրոնային (GPS տեղորոշման համակարգով) հսկողության միջոցների (բրասլետների, ձեռնաշղթաների) կիրառման պրակտիկա:


«Բռնություն գործադրած անձի նկատմամբ նման համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս օպերատիվորեն հսկել վերջինիս տեղաշարժը` կիրառված որոշման պատշաճ կատարումն ապահովելու և բռնության հետագա հնարավոր դեպքերից խուսափելու նպատակով»:


Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ողջունում է այս նախագիծը և հույս հայտնում, որ ընտանիքում բռնության արատավոր երևույթի կրկնությունը հնարավոր կլինի կանխել:


«Կարծում եմ կարևոր նախագիծ է, քանի որ որևէ կերպ հնարավոր չէ վերահսկել բռնարարի տեղաշարժը: Իրավապշտպաններս այն համարում ենք ընտանիքում բռնության կանխարգելման լրջագույն մեխանիզմ: 2018թ-ից ոստիկանությունը կարող է կիրառել անհետաձգելի միջոցառման մասին որոշում, եթե առկա է բռնության ահազանգ: Այդ որոշման շրջանակներում անձը կարող է դուրս բերվել նույնիսկ սեփական բնակարանից և որոշակի ժամանակ թույլ չի տրվում մոտենալ բռնության ենթարկված անձին: Չկա մեխանիզմ, որ ոստիկանությունը կարողանա վերահսկել անձի մոտենալը, թերևս միայն այն է, որ բռնության ենթարկված անձը զանգահարում է և հայտնում, որ բռնարարը մոտեցել է իրեն: Այդ համակարգերը որոշակի առումով կկարողանան կանխատեսելի դարձնել բռնարարի գործողությունները»,-նշեց իրավապաշտպանը:


Դիտարկմանը, որ այդ դեպքում բռնարարի մյուս տեղաշարժերը ևս հասանելի են լինում ոստիկանությանը և որ այն կարո՞ղ է խնդիր առաջացնել անձի տեղաշարժի տեսանկյունից, Հովհաննիսյանը հակադարձեց, որ այստեղ օրենքը ելնում է անվտանգության նկատառումներից, իսկ տեղաշարժի իրավունքն ավելի ստորադաս է, քան այլ անձին վնաս պատճառելը: Անհետաձգելի միջամտությունը մասսայաբար կիրառվող որոշում չէ, եթե ոստիկանությունը գտնում է, որ դրա կարիքը կա, ապա կա նաև սպառնալիքը:

Ըստ մասնագետի՝ անընդունելի է կյանքի սպառնալիքի վտանգը ստորադասել տեղաշարժի իրավունքին: «Բոլոր այն երկրներում, որտեղ կիրառվում է ընտանեկան բռնության օրենսդրություն, ապա կան նաև կանխարգելող միջոցառումներ: Ավելին՝ որոշ երկրներում գոյություն ունի ընտանեկան բռնարարների ռեաբիլիտացիոն պրոցես,  որտեղ նրանց պարտադրվում է մասնակցել այդ ծրագրերին, որպիսի հասարակության հետ շփման տեսակետից, գնահատական տրվի՝ արդյոք նա անվտանգ է նույնիսկ ընտանիք կազմելու և  իր կյանքը շարունակելու տեսակետից»,- եզրափակեց մասնագետը:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular