ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա մի ծրագիր է, որի նպատակն է միավորել թուրանական աշխարհը». Նելլի Մինասյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շաբաթվա ամենաքննարկված թեման կրկին հայ-թուրքական հարաբերություններն են՝ Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա: Հենց այցից հետո էլ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ աշխատանքներ են տարվում Անիի կամրջի վերականգման  ուղղությամբ: Ի՞նչ է տալու սա հայկական կողմին, եթե Թուրքիային Հայաստանը տնտեսապես հետաքրքիր չէ:

Թուրքագետ Նելլի Մինասյանի գնահատմամբ խոսվում է տնտեսական համագործակցության մասին, բայց թիրախը քաղաքական շահերն են: «Անիի կամուրջը գտնվում է Գյումրի-Կարս հատվածում, որն ակտիվ էր նաև ԽՍՀՄ տարիներին: Ես էլ եմ գնտում, որ մենք տնտեսապես Թուրքիային հետաքրքիր չենք: Ավելի շուտ տարանցիկ առևտրի մասին կարող է խոսք գնալ: Թուրքիային ավելի հետաքրքիր է Արևմուտ-Արևելքը, դրա համար է անհրաժեշտ նաև Զանգեզուրի միջանցքը: Գուցե Անիի կամրջի հետ կապված կան որոշակի ծրագրեր, որոնք չեն հանրայնացվում: Գուցե կամրջի վերագործարկումը չիրականանա էլ և մնա զուտ խոսակցությունների մակարդակում:

Զանգեզուրի միջանցքն աշխարհաքաղաքական նշանակություն ունի: Փորձ է արվում ներկայցնել, որ միջանցքն էլ ունի տնտեսական նշանակություն և այն օգուտ կբերի նաև Հայաստանին, սակայն, կարծում եմ, իրականում այդպես չէ: Սա մի ծրագիր է, որի նպատակն է միավորել թուրանական աշխարհը: Կարծում եմ, դիվանագիտական հարաբերությունների հետ կապված պետք է ինչ-որ փոքր-փոքր քայլեր անել և, ըստ էության, այդպիսի տարբերակներ են քննարկվում, որը ընդունելի կլինի երկու երկրների համար էլ: Իրականում կա Մարգարայի հատվածը, որն աշխատել է մինչև 1993 թվականը, ուստի իրատեսական էր, որ այդ հատվածը պետք է աշխատի: Թուրքիան տարածաշրջանում ուզում է ազդեցություն ունենալ՝ այն առկա է Վրաստանում, ռազմական ներկայություն ունի նաև Ադրբեջանում և փորձում է որոշակի ներկայություն ունենալ նաև Հայաստանում, դրա համար էլ գնում է և ապագայում էլ կգնա մեղմ ուժի ճանապարհով», 1or.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը:


Թուրքագետի բարձրացրած հարցերի վերաբերյալ մտավախություն ունեն քաղաքական բոլոր ուժերը, նույնիսկ ոչ մասնագետ քաղաքացիները, բայց իշանությունը որևէ կերպ չի մեկնաբանում, չի բացատրում և մտահոգություններ չի հայտնում: Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները չտալը, դրա մասին լռելն է, որը բերում է իշխանության նկատմամբ անվստահությանը և գուցե զուր չեն այն կարծիքները, որ կրկին ժողովրդի թիկունքում ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվում և գուցե կրկին ժողովրդավարությունը, որպես բրենդ հռչակած քաղաքական ուժը հայատարարի, որ ինչ պետք է, այն էլ բանակացում են և բնավ կարիք չկար դրա մասին տեղյակ պահել:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular