ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Կետ ձկան համաշխարհային օր, Թուրքմենստան՝ Դրոշի օր, Իսլանդիա՝ Կանանց օր, Հայաստան՝ Գիրք նվիրելու օր, Հնդկաստան՝ Շիվաջիի օր, 
Մեքսիկա՝ Զինված ուժերի օր, Կիրգիզիա՝ ֆինանսական ոստիկանության օր, Թուրքմենիա՝ Պետական դրոշի օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1851- Թավրիզում հիմնադրվել է Արամյան դպրոցը։
1869 - ծնվել է  գրող ու բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։
1878– կնքվել է Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվել է բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում։
1885 - ծնվել է  կինոդերասան, սպա Արշավիր Շահխաթունին։
1928– վախճանվել է նշանավոր ռազմական գործիչ, գեներալ Թովմաս Նազարբեկյանը։
1946 - ծնվել է  ֆրանսահայ դիզայներ Ալեն Մանուկյանը։
1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հյուսիսային Կորեայի, Հարավային Կորեայի և Մոնղոլիայի հետ։
1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ առաջին անգամ օդում հայտնվել են ադրբեջանական ուղղաթիռներ, որոնք հարվածներ են հասցրել Կարագալի գուղի դիրքերի վրա։
2003- հայտարարվել է, որ Հայաստանի նախագահական չորրորդ ընտրություններում երկրորդ փուլ են դուրս եկել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ընդդիմության միացյալ թեկնածու Ստեփան Դեմիրճյանը։ 
2004-Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։
-նախագահ Քոչարյանը Լարիսա Ալավերդյանին նշանակել է Մարդու իրավունքների պաշտպան: 
2008-տեղի են ունեցել  Հայաստանի նախագահական ընտրությունները։ Ընտրություններին մասնակցած 9 թեկնածուների մեջ են եղել ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը և վարչապետ Սերժ Սարգսյանը, առաջին փուլով նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։
2013- տեղի են ունեցել  Հայաստանի նախագահական ընտրությունները։ Նախնական արդյունքների համաձայն Սերժ Սարգսյանը վերընտրվել է ստանալով քվեների 58,64% -ը, Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է 36,75 % քվե:
2020-վախճանվել է դերասան, ռեժիսյոր և սցենարիս Երվանդ Մանարյանը:
2022-Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ:


ԱՇԽԱՐՀՈՒՄ
197– տեղի է ունեցել Լուգդունի ճակատամարտը Հին Հռոմի կայսրեր Կլոդիուս Ալբինուսի և Սեպտիմիուս Սևերուսի միջև, որի արդյունքում Կլոդիուս Ալբինուսը սպանվել է։ 
356 - Կոստանդիոս 2-րդ կայսեր հրամանագրով Հռոմում փակվել են հեթանոսական տաճարները
1473 —ծնվել է գերմանացի աստղագետ, մաթեմատիկոս, մեխանիկ, աշխարհի հելիոցենտրիկ կառուցվածքի վարկածի հեղինակ Նիկոլայ Կոպերնիկոսը։
1525 —ծնվել է հոլլանդացի և ֆրանսիացի բուսաբան, սոխուկային բույսերի հոլլանդական արդյունաբերության հիմնադիր Կարլ Կլուզիսը։
1743 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Լուիջի Բոկերինին։
1800 —Նապոլեոն 1-ին Բոնապարտը հայտարարել է իրեն Ֆրանսիայի առաջին կոնսուլ։
1855 —ֆրանսիացի մաթեմատիկոս և աստղագետ Ուրբեն Լեվերյեն Փարիզի գիտությունների ակադեմիայում ներկայացրել է աշխարհում առաջին եղանակի քարտեզը, որը իրենից ներկայացրել է առավոտյան եղանակի կանխատեսում Եվրոպայի համար։ 
1878 —ամերիկացի գյուտարար Թոմաս էդիսոնը արտոնագրել է Ֆոնոգրաֆը։ 
1897 –վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս Կարլ Վեյերշտրասը։
1905– սկսվել է Մուկդենյան ճակատամարտը, որը ռուս-ճապոնական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է։
1915– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Դարդանելյան գործողությունը։
1928-տեղի է ունեցել երկրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը (Սանկտ Մորից, Շվեյցարիա)
1938 —վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս էդմունդ Լանդաուն, որը զգալի ավանդ ունի թվերի տեսության ստեղծման գործում։
 1948 - ծնվել է  անգլիացի կիթառահար Թոնի Այոմին։
1951– վախճանվել է ֆրանսիացի գրող, դրամատուրգ, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Ժիդը։
1954 - Ղրիմի մարզը Ռուսաստանի կազմից փոխանցվել է Ուկրաինայի կազմ։
1981 - ծնվել է ռուս երգիչ-երգահան Վիտասը։
1984-տեղի է ունեցել  14-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը (Սարաևո, Հարավսլավիա)։
1986– տիեզերք է ուղարկվել «Միր» խորհրդային ուղեծրային կայանը։
2000-վախճանվել է քաղաքական գործիչ, պրոֆեսոր Սանկտ-Պետերբուրգի նախկին քաղաքապետ Անատոլի Սոբչակը։
2003 —Կերմանի մոտ (Իրան) վթարվել է Իսլամական Հեղափոխության Պահապանների  Ил-76МД ինքնաթիռը, զոհվել է 275 մարդ։
2006 - Մեքսիկայում ածխահանքում մեթանի պայթյունից զոհվել է 65 ածխահատ:
2008-տեղի է ունեցել բազմանպատակ կործանիչ Су-35БМ-ի առաջին թռիչքը։
-Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն հայտարարել է մեծ քաղաքականությունից իր հեռանալու մասին։
2019 — վախճանվել է գերմանացի մոդելյեր, լուսանկարիչ, կոլեկցիոներ և հրատարակիչ Կարլ Լագերֆելդը։
Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular