ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սասունն Միքայելյանն ու իրեն ուղղված պատասխանները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ուզում եմ անդրադառնալ Մովսես Հակոբյանին, ես միշտ խուսափել եմ իմ մարտական ընկերների մասին ինչ-որ բան խոսել, բայց էդ լպիրշ արտահայտությունը, որ «Սասուն Միքայելյանը բանակից հասկանում է այնքան, ինչքան ես գինեկոլոգիայից»։ Եթե ուզում ես հիմա գինեկելոգիայով զբաղվել, խորացի, լավ խորացի այդ մասնագիտության մեջ, կարող է ավելի լավ ստացվի քո մոտ, իսկ ինչ վերաբերվում է բանակին, ես քո ռազմական գիտելիքների վրա չեմ կասկածում, որովհետև դու ռազմական կրթություն ես ստացել։ Հարցը նրանում է, որ բանակը թալանվել է, բոլորիս էլ հայտնի է, թե էդ բանակի վերնախավը, գեներալիտետը ինչով են զբաղվել այս տարիների ընթացքում։ Ես դրա համար եմ ասել, որ բանակ չենք ունեցել»: Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Սասուն Միքայելյանը։

Իսկ «տուուուու» ազդանշանով հնչած արտահայտությունները սղագրել չի լինի: Միքայելյանը անդրադարձավ նաև ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանին և Էդուարդ Շարմազանովին, ովքեր անդրադարձել էին Բանակի օրվա՝ հունվարի 28-ին Միքայելյանի այն արտահայտությանը, թե մենք 30 տարի բանակ չենք ունեցել՝ Վազգեն Սարգսյանից հետո: Այս ձևակերպումն անելուց հետո իշխանությունը Միքայելյանին գործուղեց Հ1, որ իրենց հատուկ ոճով ասի, թե լավ չեն հասկացել այս արտահայտությունը և սկսի բացատրել: ԵԿՄ վարչության նախագահն էլ որոշեց թիրախավորել մի քանի գործիչների և ազատվել այդ արտահայտության ծանրությունից: Ընտրեց հենց նրանց, որոնց վարկանիշի ընկնելու շուրջ իշխանությունն ակտիվ աշխատում է՝ Արմեն Աշոտյան, Էդուրադ Շարմազանով, Մովսես Հակոբյան (Մոսի):

Մոսին մի քիչ այլ էր, Միքայելյանն իրապես վիրավորվել էր Մոսիի խոսքերից, որոնց էլ պատասխանեց վերոնշյալ ձևով: «Հրապարակի» հետ զրույցում Մովսես Հակոբյանը պատասխանել էր Միքայելյանին. «Սասուն Միքայելյանի վերաբերյալ ասելիքս ասել եմ, ավելացնելու ոչ մի բան չունեմ։ Ես իրավաբանության շատ լավ մասնագետ չեմ, որպեսզի գնահատական տամ, թե Սասուն Միքայելյանի գնահատականը ճի՞շտ է, թե՞ չէ, դա կարող է մեկնաբանել դատախազությունը»:

Իսկ ինչ վերաբերվում է՝ «Միքայելյանը բանակից այնքան է հասկանում, ինչքան ինքը գինեկոլոգիայից», հայտարարությանը՝ Հակոբյանն ասել է. «Ես մի բանը մի անգամ եմ ասում, չհասկացողների համար չեմ կրկնում»։


Արմեն Աշոտյանը ևս պատասխանել է Միքայելյանին. «Հ1-ում Սասուն Միքայելյանի այսօրվա հիստերիկ զեղումների մասին։
1. Մի պախկվիր 44-օրյայի զոհերի, այդ թվում՝ քո զոհված ընկերների գերեզմանաքարերի հետևում։ Ուր էիր դու, և ուր էն հիմա զոհված ընկերներդ։
2. Վիրավորվե՞լ էիր պատերազմին։ Տասնյակ հազարավորներ էին վիրավորվել, որոնց մի մասի մարդկային պատմություններին անձամբ եմ ականատես եղել պատերազմի ժամանակ Սիսիանի հոսպիտալում ծառայելիս։
3. Թալանչին դու ես և քո նմանները, որ ծանր նժարի խաթր գռփել ես ու մուրացել։ Համեմատիր իմ+Շարմազանովի ունեցվածքը քո ունեցվածքի հետ ու ձայնդ այս թեմայով ևս կտրիր…»։


 Շարմազանովն էլ գրել է. «Այ «քաքլաններ», բա ասում էիք ՝ 2018-ից այլևս ՀՀԿ, Սերժ Սարգսյան, Աշոտյան, Շարմազանով գոյություն չունեն։
Բա ո՞նց եղավ, Հ1-ի ողջ եթերը մեզ եք նվիրում։
Վախենու՞մ եք, մտահոգվու՞մ եք, թե՞ թուրքերի պատվերն եք կատարում։
Թրքահպատակ կապիտուլյանտներ, մեզ անդրադառնալու փոխարեն Ալիևին ու Էրդողանին անդրադարձեք։
Տղամա՞րդ եք,նրանց պատասխան տվեք, ձեր Նիկոլին ծակ ֆուտբոլի գնդակի նման «բիզիմդիր» արեցին։
Ճիշտ եք անում, որ վտանգ եք զգում։
Դուք շուտով իշխանություն չեք լինելու։
Ու «խաբար» չանեք, թե Սերժը մեր մարտական ընկերնա, այևս չեք ներվելու։
Լավ իմացեք,նույն գետն երկու անգամ չեն մտնում»։ 


Ակնհայտ էր, որ պատասխաններն օգնեցին, որ Միքայելյանի արտահայտությունները կրկին մնան ակտուալ, բացի այդ անձի շուրջ հասարակության կարծիքը չբարձարացավ՝ հաշվի առնելով եթերում հնչած ոչ կոռեկտ արտահայտությունները: 

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular