ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարված իրավիճակ՝ Վարդենիսում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս պահին լարված իրավիճակ է Վարդենիսում: Գրում է Hraparak-ը։ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Վարդենիսի ոստիկանական բաժանմունքի առջև՝ պահանջելով երեկ ձերբակալված տնօրեն Կարեն Խաչատրյանին ազատ արձակել։ Նրանք երեկ ևս ակցիա էին իրականացրել:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել Վարդենիս քաղաքում գտնվող «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման մասին։

Հաղորդման հիման վրա ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացվել ՊՈԱԿ-ի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular