ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ազգակործան պապուաս». Ողորմելի տեսարան Մյունխենում՝ Նիկոլ Փաշինյանի բեմադրությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մյունխենում Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ելույթը դեռ տևական վերլուծություների կարժանանա հայ հանրության մեջ։ Փաշինյանական վարչախմբի սպասարկուները շարունակելու են անհիմն պնդել, թե իբր իրենց առաջնորդը բավական լավ է ներկայացրել Հայաստանը, հայ ժողովրդի մնացած ողջ զանգվածը՝ այդ թվում ողջամիտ մարդիկ, կցնցվեն տեսնելով, թե ինչ ողորմելի վիճակում է հայտնվել Հայաստանը եվրոպական կարևորագույն ամբիոններից մեկում իր երկիրը ներկայացնողի թե՛ մակարդակից, թե՛ լեզվաիմացությունից և թե՛ երկիրը ներկայացնելու անընդունակությունից։

Խայտառակ անգլերենով Փաշինյանը այդպես էլ չկարողացավ որևէ կերպ պաշտպանել հայ ժողովրդի շահերը, ներկայացնել հայկական թեզերը, ավելին ՝ շարունակեց իր իսկ ձևավորած ավանդույթների համաձայն ադրբեջանական թեզերի առաջ մղումը։ Մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին մեղադրում էր հնարավոր և անհնարին բոլոր մեղքերի մեջ, Փաշինյանը կրկնում էր միևնույն բառը՝ «դիմոքրըսի», իհարկե նման պահվածքը միայն ծաղր է առաջացնում արևմտյան երկրների ներկայացուցիչների միջև, Փաշինյանին էլ նստեցրել էին Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարների կողքին, ավելի շուտ ծաղրելու, քան նրա տեսակետներն իմանալու համար։

Ի սկզբանե որոշված էր, որ պանելային քննարկումն անցկացվելու է առանց Հայաստանի վարչապետի մասնակցության, միայն Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարներն էին նախատեսված, սակայն այդ օրը ՝ կեսգիշերին, որոշվեց, որ Փաշինյանն էլ է ներկայացնելու։ Կարծես թե այդ որոշումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության էր:

Փաշինյանը լռեց, երբ Ալիևը Հայաստանին մեղադրում էր բոլոր մեղքերի՝ Ադրբեջանի տարածքների օկուպացիայի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի խախտման մեջ, որևէ բառ չասաց, երբ Իլհամ Ալիևը հայտարարում էր, թե չի բանակցի ղարաբաղցիների հետ՝ քանի նրանց ներկայացնում է Ռուբեն Վարդանյանը, չկարողացավ հերքել Ալիևի կեղծիքները Լաչինի միջանցքի շրջափակման բացակայության մասին։

Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի ելույթը ամենախայտառակ բանն էր, որ կարող էր տեղի ունենալ հայ ժողովրդի հետ, երիցս ճշմարիտ է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, երբ կասկածում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Փաշինյանին տված «ազգակործան պատուհաս» բնորոշման վրա։ «Ինձ գնալով թվում է, որ նրան ավելի շար կսազեր «ազգակործան պապուաս» բնորոշումը»,- նշել էր Զուրաբյանը։

Տաթևիկ Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular