ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոյգուն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս տարվա փետրվարի 20-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Քննարկվել են կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման և դրա ուժային ներուժի կատարելագործման արդիական հարցեր։

Իմանգալի Տասմագամբետովը Սերգեյ Շոյգուին տեղեկացրել է վերջերս Մինսկ կատարած այցի արդյունքների մասին։

 «Բելառուսի առաջնահերթությունները ուղղված են ՀԱՊԿ Հավաքական ուժերի բաղադրիչների պատրաստակամության բարձրացմանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման խնդիրները կատարելու համար, դրանք լիովին համահունչ են ձևավորվող ռազմաքաղաքական իրավիճակին»,- ասել է ՀԱՊԿ քարտուղարը։ Գեներալն ընդգծել է.

Նա Ռուսաստանի պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ 2023 թվականին Բելառուսում նախատեսվում է անցկացնել Հավաքական ուժերի մի շարք խոշոր զորավարժություններ։

Սերգեյ Շոյգուն իր հերթին շնորհավորել է Իմանգալի Տասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Ուզում եմ անմիջապես շնորհավորել ձեզ այս կարևոր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որից շատ բան է կախված մեր Կազմակերպությունում։ Հուսով եմ, որ ձեր հսկայական փորձը կծառայի ՀԱՊԿ-ի հեղինակության էլ ավելի ամրապնդմանը»,- ասել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular