ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարելի էր համապատասխան ծրագրեր ստեղծել, որպեսզի մարդիկ կամավոր ցանկանային գնալ այդ հավաքներին. ռազմական փորձագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել պահեստազորի վարժական հավաքներ հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ դրանք պետք է իրականացվեն ապրիլի 15-ից հունիսի 15-ը։ 

«Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երկու ամիս ժամկետով` 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը»,- նշված է հրամանի նախագծում։  Վարժական հավաքներին պատրաստվում են ներգրավել  մինչև 953 քաղաքացու, որոնցից 476–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Ըստ ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի՝ վարժական հավաքները պետք է միտված լինեն քաղահասարակության քաղաքացիների ռազմական հմտությունները գիտելիքներն ավելացնելուն և դրա համար չէ արվում գործողությունը, ապա անիմաստ է:

Հայաստանն արդեն ունի ռազմական 3 ամսվա հավաքների փորձ, որը բերել է մի շարք խնդիրներ: Նախ այն, որ մասնակիցները նշում են, թե որևէ գիտելիք ձեռք չեն բերել, նստած կամ իրենց լեզվով ասած «պարապ» օրեր  են անցկացրել: Բացի այդ կար նաև գործատու-աշխատող կոնֆլիկը, ըստ որի՝ 3 ամիս աշխատանքի չներկայանալն առաջացնում էր տնտեսական խնդիրներ: Այս ամենից ելնելով՝ կառավարությունը քննարկում է վարժական հավաքները դարձնել 25 օր: Սակայն նոր նախագծով դեռևս ձեռնպահ է մնում և առաջարկում է երկամսյա ժամկետ: Թե ինչո՞ւ է կառավարությունն առհասարակ վարժական հավաքներ անցկացնում, ռազմական փորձագետ Վան Համաբարձումյանն իր տեսակետն ունի. « Երկու ամսում հմտություներ ձեռք բերելն անհնար եմ համարում, երեքում՝ գուցե ինչ-որ բաներ  հնարավոր լինի սովորել:  Իրականում այլ նպատակ կա՝ Ադրբեջանը վերջին պատերազմից հետո էլ, որ դիրքի վրա հարձակվում է, հասնում է ռազմական հաջողության: Սա տեսնելով էլ ծառայությունից խուսափողների թիվը գնալով նվազում է, ինչպես նաև կտրուկ նվազել է ռազմական ուսումնական հաստատություններում դիմորդների թիվը: Սահման պահելու խնդիր կա: Հավաքները միտված են որոշ չափով սահմանում մարդկային ռեսուրսի թիվը կոմպեսացնելուն: Հայաստանը մեծ թվով սպաներ և պայմանգրային զինծառայողներ է կորցրել»: Եթե խնդիրը դիքերում մարդկային ռեսուրսի ավելացումն է, ապա ինչո՞ւ է կառավարությունը նախատեսում կրճատել հավաքների ժամկետները: Փորձագետն ասում է, որ ոչ միշտ է կարողանում հասկանալ կառավարության որոշումների տրամաբանությունը, բայց կարծում է, որ հարցը ոչ թե զինված ուժերի բարեկարգման համար է արվում, այլ՝ հասարակության աչքին բարձրանալու: Ըստ Համբարձումյանի՝ բանակը հզորացնելու համար այլ ռազմական գործողությունների անհրաժեշտություն կա, բայց հավաքների  ժամկետների հարց են քննարկում, իսկ թշնամին լավագույնս զինված և ամրացված դիրքերից, լավագույնս էլ պատրաստված ստորաբաժանումներին է բերում առաջնագիծ:  Այն հարցին, որ մասնագետի նշած երակաժամկետ ուսուցման ծրագրերը, ամրաշինական խնդիրները, հավաքի մասնակիցներին դիքերում պահելը լրացուցիչ ֆինասական ռեսուրսներ են պահանջում, ի՞նչ է կարծում պետությունն ունի այդ ֆինասական ռեսուրսները՝ փորձագետը հարցին հարցով պասխանեց: «Կներեք, իսկ պարգևավճարների համար որքան գումա՞ր ծախսվեց, կառավարական և պարեկային մեքենաներ ձեռք բերելու համար որքա՞ն գումար ծախսեցին, կառավարական ամառանոցների վրա ինչքա՞ն փող ծախսեցին: Կարելի էր դա ուղղել սպառազինությանը: Կարելի էր համապատասխան ծրագրեր ստեղծել, որպեսզի մարդիկ կամավոր ցանկանային գնալ այդ հավաքներին, ծառայության: Պետությունը դրա դիմաց կարող էր օրինակ ուսման վարձը փոխհատուցել և այլն: Իշխանության նման որոշումերը տրամաբանական չեն»,- եզրափակեց Վան Համբարձումյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular