ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձյուն, բուք, մերկասառույց․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ հատվածը և Լոռու մարզի ավտոճանապարհները։

Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում բուք է։

Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի, Կոտայքի մարզերում, Դիլիջանի ոլորաններում, Բերդ, Իջևան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում  տեղում է ձյուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular