ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիան Փաշինյանի օրոք միայն խորացել է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին՝ Ավան վարչական շրջանի բաժնի մի պետի, որը 500 հազար դրամ կաշառք է վերցրել մի քաղաքացուց՝ ապօրինի շինարարության թույլտվություն տալու համար։ Այս ձերբակալությանը չէինք անդրադառնա, սակայն այն լիովին տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի մի հայտարարության մեջ թե՝ Հայաստանում վերացել են համակարգային կոռուպցիան։

Մինչդեռ «Transparency International» միջազգային կազմակերպությունը տակավին վերջերս հրապարակած «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2022» զեկույցում փաստել էր, թե Հայաստանի Հանրապետությունը որոշակի նահանջ է արձանագրել։ 2022 թվականին կոռուպցիայի ընկալման ինդեքսը 46 միավոր էր՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 3 միավորով։ Նիկոլ Փաշինյանը սա որակել էր որպես անհանգստացնող ահազանգ, իրավապաշտպանների և մասնագետների հրավիրելով Կառավարության նիստին, խրոխտ հայտարարություններ անելով, թե անընդունելի է համարում կաշառքի այս դեպքը։

Տակավին օրեր անց ձերբակալվում է մի բաժնի պետ, ընդ որում այդ բաժնի պետերը, վարչության պետերը, առաջատար և ոչ առաջատար մասնագետները ոչ թե մեկ-երկուսն են, այլ տասնյակներ, ովքեր շարունակում են տասնամյակներ շարունակ Հայաստանում արմատավորված կոռուպցիոն իրենց գործունեությունը՝ բնավ էլ չխորշելով։ Մեկ–երկու մանր պաշտոնյայի ձերբակալությունը բնավ էլ չի փոխում իրավիճակը, փաստն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունները այդպես էլ քաղաքական կամք և բավարար հմտություններ չունեն Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու համար, իրենք էլ վաղուց այլևս սերտաճել են բյուրոկրատական համակարգի հետ, թաթախվել կոռուպցիոն տարբեր գործարքներում, իսկ հատուկենտ բացահայտումներ ընդամենը ապացուցում են մեր այս դիտարկման հավաստիությունը։

Ըստ էության, փաշինյանական վարչախումբը, որ իշխանության էր եկել կոռուպցիան արմատախիլ անելու խոստումներով, ընդամենը կոռուպցիան հարմարեցրեց իրեն, և այժմ հայ հանրությունն առնվազն պետք է վերջին միամիտը լինի, որպեսզի հավատա Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին:

Ալիտա Հախվերդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular