ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե երկու մարդ իրարից անկախ մտածում են նույն բանն, ապա այն իրականության մեջ գոյություն ունի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի՞նչ քննարկեցին Մյունխենում և ի՞նչ արձանագրվեց: Քաղաքագետները, նեղ մասնագետները խոշորացույցի տակ էին պահում մյունխենյան հանդիպումը և ընդհանուր արձանագրում արեցին՝ երկրի ղեկավարը բացահայտ սպասարկում էր Ալիևի և Ադրբեջանի շահը: «Մեծ հաշվով՝ ես զարմացած չեմ Փաշինյանի պահվածքից։ Փաշինյանը արդեն վաղուց սպասարկում է Ադրբեջանի շահը ու դա անում շատ բացահայտ կերպով։ Նա սպասարկում է Ադրբեջանի շահը ամբողջ աշխարհի աչքի առջև ու զուգահեռ նաև հայ ժողովրդի աչքի առաջ։ Փաշինյանը այդ հանդիպմանը ոչինչ չթաքցրեց, չհերքեց։ Ինքը չհերքեց, որ կապիտուլյացիոն պայմանագիր է ստորագրել, ինքը չպահանջեց Արցախի հետ կապված որևէ իրավունք։ Ալիևը բացահայտ կերպով ստում է, ասում է, որ ոչ մի բլոկադա էլ չկա Արցախի հետ կապված ու սա Փաշինյանի ներկայությամբ հալած յուղի նման անցնում է։ Այդքան բան է ասվում, ու շատ ներողություն արտահայտությանս համար, ինքը մեխի գլխի պես որևէ կերպ չէր արձագանքում, որևէ արձագանք չկար այդ ստերի բացահայտման հետ կապված։ Փոխարենը իր հիմար տրամաբանության մեջ ինչ-որ շեշտադրումներ էր անում, որոնք որևէ կապ չունեն իրականության հետ։ Այդ իրողությունները կան միայն իր գլխում ու իր նման դավաճանների։ Նա իր խելքով Եվրոպային փորձում էր ինչ-որ բաներ համոզե՞լ»:Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շհանազարյանը: 

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն էլ նկատել է, որ 680 հազար քաղաքացի Փաշինյանին Մյունխնում լռելու համար չէ քվե տվել. «Ես անգամ լավատեսություն ունեմ մի այսպիսի, ու կարծում եմ, որ իրենք անգամ ազնիվ չեն այդ հայտնի 680 հազարի հետ։ 680 հազարը հաստատ իրենց նման քայլեր անելու մանդատ չեն տվել, 680 հազարի մի մասը հաստատ չի ասել նրան՝ գնա ու Մյունխենում լռի։ Ես իրոք կարծում եմ, որ թեկուզ այս իմ նշած լավատեսությամբ առաջնորդվել ու սկսել քայլեր անել, որովհետև քայլեր չանելու այլընտրանքը ո՞րն է։ Քայլեր չանելու այլընտրանքը ուղղակի հանձնվելն է, իսկ մենք դրան ազնվորեն պատրաստ չենք»:


Քաղաքագետ Արմեն Մինասյանն էլ նկատում է, որ հանդիպումն անցավ Ալիևի օրակարգով. «Նախ ես Փաշինյանի ու Ալիևի միջև տեղի ունեցած քննարկումը չեմ կարող որակել որպես հանդիպում։ Մյունխենում պիտի խոսեին միանգամայն այլ թեմաներից, սակայն Ադրբեջանը, ինչպես միշտ, խնդիրը ձևավորեց իր օրակարգի վրա ու Նիկոլ Փաշինյանը, չունենալով համապատասխան գիտելիքներ, հմտություններ, հոտառություն, պարզապես խաղաց Ալիևի խաղը և չոր արդյունքում մենք ստացանք այն, ինչ ստացանք»։ 


Օրինաչափությունն ասում է, որ եթե երկու մարդ իրարից անկախ մտածում են նույն բանն, ապա այն իրականության մեջ գոյություն ունի: Բայց այստեղ մի մեծ, շատ կարևոր ԲԱՅՑ կա: Ի՞նչ էր ուզում իշխանությունը ստանալ այս հանդիպումից: Իրեն պե՞տք էր ներկայացնել հայկական շահը, թե՞…: Իսկ գուցե Փաշինյանը գնացել էր այնտեղ, որ այդ 680 հազարին ուղղակի ցույց տա, որ աշխատում են, անում են հնարավորը, բայց ոչինչ չի փոխվում: Գո՞ւցե այդ ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին ինչ-որ բան ապացուցելու համար էր, գո՞ւցե Արևմուտքին մեսիջ էին փոխանցում կամ էլ այլ պատճառ կա, որ 3 մլն վարչապետերին դեռ հայտնի չէ, բայց այն, որ Հյասատանի և առավել ևս Արցախի շահը ներկայացնու համար չէր այդ հանդիպումը, որին նույնիսկ հայկական կողմի մասնակցությունն է եղել կասկածելի, փաստում են նույնիսկ Ալիևի դիտարկումները: 

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular