ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի իշխանությունները վերջնականապես որոշել են կատարել Ադրբեջանի կամքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի իշխանությունները վերջնականապես որոշել են կատարել Ադրբեջանի կամքը և ազատվել պետնախարար Ռուբեն Վարդանյանից, ընդ որում նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը նույնիսկ պետնախարարի իր սրտի թեկնածուն է գտել։

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը հաստատել է, որ պետական նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել, սակայն դեռևս որոշում չի կայացրել։ Այս սեթևեթանքը թերևս կարելի է լուրջ չընդունել, քանի որ մամուլը բազմիցս գրել է, որ հենց Գուրգեն Ներսիսյանն է տևական ժամանակ եղել Արայիկ Հարությունյանի թեկնածուն՝ պետնախարարի պաշտոնում, ընդ որում Ներսիսյանին կապում են սորոսական շրջանակների հետ։

Տևական ժամանակ նա իրավապաշտպանական գործունեություն է ծավալել և ջերմ հարաբերություններ ունի հայաստանյան սորոսական շրջանակների ՝ մասնավորապես «Իրազեկ քաղաքացիներ» միավորման հետ։ Նրա սորոսական անցյալը նաև նպաստում է, որ Ներսիսյանի նկատմամբ բավականին ջերմ վերաբերմունք ունենա Նիկոլ Փաշինյանը՝ նրան վերահսկելի ֆիգուր համարելով։

Ռուբեն Վարդանյանի մասով Փաշինյանը ոչ միայն մտահոգություններ ուներ, որ բավականին լուրջ և կայացած գործարարը, ինչպես նաև դրսում մեծ կապեր ունեցող Վարդանյանը կարող է սպառնալիք ստեղծել անմիջականորեն իր իշխանության համար, այլ նաև Ռուբեն Վարդանյանն իր հայանպաստ կեցվածքով և հայտարարություններով Փաշինյանին դնում էր «անհարմար» վիճակում՝ Ադրբեջանի նախագահի հետ իր դավադրությունները նյութելիս։

Ներսիսյանը, ըստ ամենայնի, հեռու կմնա քաղաքական հայտարարություններ անելու «գայթակղությունից» և իր գործողությունները ամբողջությամբ կհամաձայնեցնի թե՛ Արայիկ Հարությունյանի և թե՛ Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք էլ կկարողանան այլևս առանց բարդությունների շփվել ադրբեջանական կողմի հետ, ուստի զարմանալի չէ, որ Ադրբեջանը՝ Իլհամ Ալիևի շուրթերով, նոյեմբերի 17-ից ի վեր քանիցս պահանջել է ազատվել Ռուբեն Վարդանյանից։

Մեր տեղեկություններով՝ արդեն փետրվարի 23-ի իր ուղերձում Արայիկ Հարությունյանը հայտարարելու է Ռուբեն Վարդանյանին ազատելու մասին։ Թե ինչպե՞ս կընդունի այս որոշումը Արցախի ազգաբնակչությունը, դեռ վաղ է ասել։

Լիա Մնացականյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular