ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԴիջիԿոդ» մրցույթի հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթի հայտերի ընդունումը։ Այս տարի այն կանցկացվի 8-րդ անգամ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից։

Մրցույթի հիմնական նպատակներն են նպաստել պատանիների մոտ ալգորիթմական մտածողության զարգացմանը, նրանց խաղերի սպառողներից վերածել խաղ ստեղծողների, բացահայտել տաղանդավորներին և հնարավորություն տալ զարգացնել նրանց ունակությունները, ինչպես նաև բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին։

«Դիջիկոդ» մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ծրագրավորել Scratch / («Աղուես»), K-turtle / («Կրիայ»), Python («Փայթըն»), Particle, ESP32, IDE, C+++ ծրագրերով։

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես դպրոցականները, այնպես էլ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է: Մրցույթի կանոնակարգին և հայտագրման մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթը իրականացվում է 2015թ․-ից ի վեր։ Այս ընթացքում մրցույթին մասնակցել են շուրջ 3500 դպրոցականներ Հայաստանի բոլոր մարզերից (ներառյալ՝ Արցախը), Ջավախքից և Հնդկաստանից։ 50-ից ավելի թիմեր հաղթանակ են տարել, ստացել մրցանակներ, ճամբարների հրավերներ, պարգևատրումներ և տարբեր տեսակի խրախուսումներ։ 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular