ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժերար Պիկեին և ընկերուհուն հրաժարվել են սպասարկել ռեստորանում. պարզվել է, որ սեփականատերը Շակիրայի երկրպագուն է. Marca

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի, Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեին և նրա երիտասարդ ընկերուհուն՝ Կլարա Չիա Մարտիին, դուրս են հրավիրել ռեստորանից, քանի որ պարզվել է, որ ռեստորանի սեփականատերը Պիկեի նախկին քաղաքացիական կնոջ՝ երգչուհի Շակիրայի երկրպագուն է, հայտնում է Marca-ն։

TikTok-ում տարածվել է մի տեսանյութ, որում Ժերար Պիկեն և ընկերուհին դուրս են գալիս Բարսելոնայի ճապոնական ռեստորանից: Տեսանյութում զույգը հապճեպ լքում է հաստատությունը՝ դեմքի տխուր արտահայտությամբ։ Ֆուտբոլիստը նստում է մեքենայի ղեկին, իսկ ընկերուհին բարկացած շրխկացնում է դուռը։

Տեսանյութը սոցցանցերում հրապարակած անձը հայտնել է, որ զույգին հրաժարվել են սպասարկել, քանի որ պարզվել է, որ ռեստորանի սեփականատերը Շակիրայի երկրպագուն է: Տեղեկության այլ հաստատումներ չկան։

Անցյալ հունիսին Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվել են 11 տարվա սիրավեպից և երկու որդի ունենալուց հետո։ Ֆուտբոլիստը երգչուհուն թողել է ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի համար։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular