ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը Բաքվում կանդրադառնա ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին․ Զախարովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը կայցելի Ադրբեջան, ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ուղևորությունը համընկնում է անցյալ տարվա փետրվարի 22-ին երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի հետ, նշել է Զախարովան։ Նախատեսվում է, որ Լավրովը բանակցություններ կվարի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի և հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Բաքվում սպասվում են բանակցություններ Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ: Երկխոսության ընթացքում նախատեսվում է դիտարկել երկկողմ հարաբերությունների հարցերի ամբողջ շրջանակը, տարածաշրջանային և միջազգային արդիական խնդիրներ, հատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։ Այս փաստաթղթերը շարունակում են մնալ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումն ապահովող ամենակարևոր տարրը։ Դրանք պետք է նպաստեն Հարավային Կովկասը խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու վերածելուն»,- նշել է Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ երկրորդ օրը Բաքվում Լավրովը ելույթ կունենա ռուս-ադրբեջանական փորձագիտական ​​խորհրդի լիագումար նիստում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular