ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հենց հիմա մեր պատմական սահմանների մոտ պայքար է ընթանում մեր ժողովրդի համար»․ Պուտին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ լսել է երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության զեկույցները հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, նրան տեղեկացրել են բառացիորեն այս պահին ընթացող մարտերի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Նա ելույթ է ունեցել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ հանդիսավոր տոնական համերգի շրջանակում։

«Քիչ առաջ լսում էի երկրի բարձրագույն զինվորական ղեկավարությանը, որ հենց հիմա մեր պատմական սահմանների մոտ մեր ժողովրդի համար մարտ է ընթանում, այն մղում են նույն խիզախ մարտիկները, ովքեր հիմա այստեղ կանգնած են մեր կողքին»,- ասել է ՌԴ նախագահը։

Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ հանրահավաք-համերգն անցկացվել է Հայրենիքի պաշտպանի օրվա տոնակատարության կապակցությամբ՝ նշելով, որ այս արտահայտության մեջ ինչ-որ հզոր, հսկայական, առեղծվածային ու սուրբ բան կա։

«Իզուր չէ, որ ամենահայտնի աղոթքներից մեկը կոչվում է «Հայր մեր»։ Հայր: Եվ դրանում յուրաքանչյուր մարդուն մոտ ինչ-որ բան կա»,- հավելել է Պուտինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular