ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շենքային պայմաններն էական չեն, երբ արժեքները ոտնահարվում են՝ գեղեցիկ վերանորգումն այն չի վերակենդանացնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հարգելի գործընկերներ, մենք արդեն երկար ժամանակ քննարկում ենք, պայմանական ասած՝ արդարադատության թաղամաս ստեղծելու հարցը: Ինչի՞ հետ է դա կապված: Մենք դատաիրավական համակարգում մեծ բարեփոխումներ ենք իրականացնում, բայց սովորաբար շատերի համար նկատելի չէ, որ այդ բովանդակային բարեփոխումների ընթացքում նաև ֆիզիկական ենթակառուցվածքների շատ մեծ խնդիր է առաջանում՝ շենքային պայմանների և այդպես շարունակ: Նաև դիտարկում ենք, որ դատական, քննչական համակարգի գործունեության սպասարկման համար որոշակի՝ բավականին ծանրակշիռ ծախսեր կան, որոնք մեծ հաշվով աշխատանքի, լոգիստիկայի կազմակերպման՝ շատ հաճախ հնացած ձևերի արտահայտության պատճառ են: Եվ հիմա ուզում ենք մտածել, թե ինչ կարող ենք անել, որպեսզի այդ ամենն ավելի արդյունավետ դարձնենք, որպեսզի առաջինը՝ դատաիրավական համակարգի համար աշխատանքային պատշաճ, սոլիդ պայմաններ ստեղծվեն, այսպես ասած՝ առանց կցակառույցների տրամաբանության, երկրորդը՝ կալանավորված, դատապարտված անձանց իրավունքները պաշտպանվեն, և հնարավորինս արժանապատիվ պայմաններ ստեղծվեն նաև կալանքի տակ գտնվող անձանց, դատավարության կողմերի համար և այլն»: Այսօր արդարադատության թաղամասի կառուցման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Իհարկե, իրավական համակարգում բարեփոխումներ են անհրաժեշտ, նաև շենքային: Օրինակ՝ Աջափնյակ և Դավթաշեն քննչական բաժինները գտնվում են ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անվան հետ կախվող «Հայէկոնոմբանկի» երկրորդ հարկում, քանի որ փաստացի չի գործում Ոստիկանության Մաշտոցի բաժինը, որտեղ նախկինում տեղակայված էր քննչական բաժինը: 


Այս ամենին զուգահեռ, այս պահին արդարադատության թաղամաս ստեղծելու նպատակահարմարությունն այդ խորհրդակցության մասնակիցները քննարկե՞լ են: Արդյո՞ք շենքային պայմանների փոփոխությունները մերժելի կդարձնեն այն կամայականությունները, որ տիրում են իրավական համակարգում:

21-րդ դարում, ժողովրդավարությունը, որպես բրենդ հռչակած քաղաքական ուժի կառավարման ժամանակ ոստիկանության բաժնում բռնություն են կիրառում անչափահասների նկատմամբ, բաժնում ծեծում և հայհոյում են փաստաբաններին: Սա շենքային պայմանը կփոխի՞: Գրեթե 5 տարի առաջ նախաձռնված քրեական վարույթները դատարան կուղարկվեն:

1.5 տարի անձը քաղաքական նկատառումներից ելնելով գոյություն չունեցող հոդվածի համար այլևս չի դատապարտվի՞: Դատական հազարավոր գործեր տարիներ շարունակ անավարտ չե՞ն մնա, դատավորների լիազորություններն անհիմն պատճառաբանություններով չե՞ն կասեցվի, խափանման միջոցները այլևս պատիժ չե՞ն լինի, պարեկային ծառայողները երիտասարդ աղջիկներին հանրավաքներից բռնի ուժ կիրառելով չե:ն հեռացնի, Եռաբլուրում իրենց որդիների շիրիմների մոտից ծնողներին բառի ուղիղ իմաստով չե՞ն շպրտի: Բովանդակային փոփոխության համար շենքային պայմաններն էական չեն, երբ արժեքները ոտնահարվում են  գեղեցիկ վերանորգումն այն չի վերակենդանացնում:


Նիկոլ Փաշինյանը խոսում է դատապարտյալների ավելի լավ պայմաններում պահելու մասին: Իհարկե, դա ևս անհրաժեշտություն է, բայց արդյո՞ք այդ արտահայտությունն անելուց առաջ մի պահ հիշեց Ազատ գյուղի կացարանի պայանները, որն ընդամենը 1 ամիս առաջ 15 զինծառայողի կյանք արժեցավ: Ցավոք, նման կացարաններ և դրանից ավելի վատ պայմաններ առկա են մեր բոլոր վայրերում: Արդյո՞ք վարչապետը տեղյակ է, որ զինվորները խրամատներում են քնում, բաց տանիքի տակ, տեղյա՞կ է, որ «ելակը» զինվորներին չի հասնում, և այս ամենից զատ, նրանք սահման են պահում: Այս պահին դատապարտյալների պայմանները մի քանի անգամ ավելի լավ որակի են:

Արդարադատության աշխատակիցներինն էլ  մի քանի անգամ գերազանցում են սպայական անձանկազմի պայմանները, բայց զինվորներն ու սպաները շարունակում են իրենց ազգօգուտ ծառայությունը:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular