ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասադը շնորհակալություն է հայտնել Հայաստանին փրկարարներ և մարդասիրական օգնություն ուղարկելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հայ փրկարարների աշխատանքի, ինչպես նաև Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության համար, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը:

Ալ Ասադն ընդգծել է, որ Սիրիային աշխարհասփյուռ հայության հետ կապում են պատմական կապերը:

Սիրիայի նախագահը կարծիք է հայտնել, որ պետությունների միջև մարտահրավերներն ու փոփոխությունները հաղթահարելու համար կարևոր է լավ հարաբերությունների և դաշինքների ստեղծումն ընդհանուր սկզբունքներով։
 
Արարատ Միրզոյանը փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայ ժողովրդի ցավակցությունները՝ վստահեցնելով, որ Հայաստանը չի կարող սիրիացիների կողքին չլինել և օգնություն չառաջարկել: Նախարարը նաև հավաստիացրել է, որ մեր երկիրը հիշում է Սիրիայի՝ հայ ժողովրդի կողքին կանգնելը և օգնություն առաջարկելը, երբ 1988-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը: Միրզոյանը նաև նշել է, որ Սիրիան հազարավոր հայերի հայրենիքն էր, որոնք մինչ օրս ապրում են այնտեղ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ փետրվարի 23-ին Դամասկոսում Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular