ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փարիզն ուշադրությամբ հետևել և ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը՝ կապված Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի հետ։  Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ կապված Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման հետ։

«Ֆրանսիան հիշեցնում է իր անսասան աջակցությունն Արդարադատության միջազգային դատարանին և նրա որոշումների պարտադիր բնույթը, ներառյալ՝ նշյալ խափանման միջոցները»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 22-ին, դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․ «Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»։

Մեկ այլ որոշմամբ էլ Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular