ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ի՞նչ են մտածում հայերը` Պետդումային Պուտինի ուղերձի կապակցությամբ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Tsargrad.tv–ն գրում է, որ անցած երեքշաբթի Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովում հանդես է եկել ուղերձով, որին հետևել են ոչ միայն Արևմուտքում, այլ նաև Հարավային Կովկասում։ «301-ի խորհուրդ» հայկական ընդդիմադիր նախաձեռնությունը առաջին հերթին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իր ելույթում ռուսական պետության ղեկավարը կենտրոնացել է աշխարհակարգի վրա։ Պուտինն ընդգծել է, որ ամերիկյան աշխարհում կարող է լինել միայն մեկ «պարոն», ուստի ԱՄՆ-ը հաշվի չի առնում այլ երկրների շահերը։ Նախաձեռնության հայտարարության մեջ երկրորդ հերթին ասվում է, որ Արևմուտքի գործունեության հետևանքները զգացել է նաև հարավկովկասյան տարածաշրջանը, որտեղ հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակվում է մեկ տասնամյակից ավելի։ Դրա պատճառով են տեղի ունեցել 2016 և 2020 թվականների պատերազմները: Որպես երրորդ թեզ «301-ի խորհրդի» համակարգող խումբը ուրվագծել է Ռուսաստանի անփոխարինելի դերը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման հարցերում։ «...իսկ նրա (Ռուսաստանի) դերն անտեսելու փորձերը սպառնալիք են Հարավային Կովկասի անվտանգությանը»,- ասված է հայտարարության մեջ։


Իրենց կոչի վերջում Հայաստանի ընդդիմությունը հիշեցրել են, որ վերջերս հանրապետություն է ժամանել ԵՄ դիտորդական առաքելությունը։ «301-ի խորհուրդը» համոզված է, որ եվրոպացի պատվիրակների հիմնական նպատակը ռազմական հերթական սրացման համար ճանապարհ հարթելն է։


Պուտինի ուղերձին ծանոթացել են նաև համացանցի շարքային հայ օգտատերերը: Նրանցից շատերն իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանի գործողություններին։
«Ես հայ եմ և երբեք չեմ ապրել Ռուսաստանում, բայց ես հիանալի հասկանում եմ, թե ինչի մասին է խոսում Պուտինը, մեզ ուզում են ենթարկել, դա երբեք չի լինի»,- գրել է Արմեն Գ.–ն:


Մեկ այլ ընթերցող ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանը պայքարում է արդար աշխարհակարգի համար, ուստի մնացածները պետք է աջակցեն դրան։


«Ժամանակն է կտրել ամերիկյան գորգոնի գլուխը: Նա այնքան արյուն է խմել… Ժամանակն է, որ աշխարհը վերջ դնի դրան», - վստահ է Լիլիթ Ա.–ն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular