ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 29 800 քառ. կմ-ի մասին, հասկանալի էր, որ իրենք ամբողջությամբ հրաժարվել են Արցախից. Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ հրապարակեց մի փաստաթուղթ, ըստ որի՝ Ադրբեջանը և Հայաստանը քննարում են Արցախի փոխանցումն Ադրբեջանին իրենց երկիր Սահմանադրությանը համապատասխան: Արցախցիները կունենան իրենց հողում, բայց Արդբեջանի կազմում ապրելու հնարավորություն: Սա է Նիկոլ Փաշինյանի բանակցությունների և խաղաղության դարաշրջանի նախնական վճարը:

Նման որոշմամբ փաստացի ստացվում է, որ 30-ամյա պայքարը զուր է եղել: Արցախյան, շարժումը, անկախության գործընթացը, 90-ականների պատերազմը և 30 տարի փաստացի հրադադարի ռեժիմում տված հազարավոր զորհերը, որոնց միացան նաև 44-օրյա պատերազմի 5000-ի հասնող զոհերը, իրենց կյանքը տվել էին հանուն Արցախի՝ մի բան, որ հիմա ուղղակի ստորագրությամբ, հանձնվում է թշնամուն: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի համար նման փաստաթղթի քննարկումը բնավ նորություն չէր: «Այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 29 800 քառ. կմ-ի մասին, որը Խորհրդային Հայաստանի տարածքն է, այդ պահից հասկանալի էր, որ իրենք ամբողջությամբ հրաժարվել են Արցախից: Սա ամենևին նորություն չէր: Չլիներ այսօր, լինելու էր վաղը, գուցե ավելի վաղ»,- նշեց Քոչարյանը: 


Քոչարյանը քաղաքական ակտիվություն, ընդվզում չի կանխատեսում: Նշում է, որ ակտիվությունը պետք է դրսևորեն քաղաքական գործիչները: «Հասարակական դաշտում կարող է փոփոխություն լինել միայն «Մալաթիայի» շուկան փակելով, դրա համար էլ շատ արագ բացեցին»,- նշեց մասնագետը:

Հարցին, թե քաղաքացիների ընդվզման դեպքում հնարավոր է  փաստաթղթում փոփոխություն լինի, քաղտեխնոլոգն ասաց. «Քանի դեռ ստորագրված չէ, կարող է փոփոխություն լինել»

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular