ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաագայի որոշմամբ Ադրբեջանը միջանցքը չի բացելու. Ադրբեջանը գործում է ուժի դիրքերից. Իշխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաագայի դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել մարդկանց և տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը Լաչինի միջանցքով: Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի Արդրբեջանը նույնիսկ այդ որոշումից հետո միջանցքը չի բացի, իսկ այն պարտադրելու մախանիզմները, ըստ Իշխանյանի, ուժի լեզվով խոսող երկրի համար, ևս չեն գործելու: Իրավապաշտպանը Հաագայի որոշման հետ մեծ հույսեր չի կապում:


 «Այն որ , անկախ Հաագայի դատարանի որոշումից, Ադրբեջանը չէր բացելու Բերձորի միջանցքը, կարծում եմ բոլոր տրամաբանություն ունեցող և քաղաքականությունից քիչ թե շատ հասկացողների համար պարզ էր։

Ի տարբերություն, հայ «առաջադեմ» գործիչների, որոնք «գերազանցիկների» պես անգիր են արել միջազգային օրենք, միջազգային հանրություն բառակապակցությունները և դրանց, ինչպես կրոն երկրպագում ու հավատում են, Ադրբեջանը գործում է ուժի դիրքերից։ Հատկապես այսօր, երբ աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, երբ ընդհանրապես չեն գործում ոչ միայն միջազգային, այլև փոխզսպման մեխանիզմները, ապա հույսը դնել, ինչպես մենք, այդ չգործող մեխանիզմների վրա, ոչ միայն թուլության, այլև, ներեցեք՝ տգիտության նշան է։

Հաշվի առնենք նաև, որ Ադրբեջանն այսօր ԵՄ-ի կարևոր գործընկերն է և բնականաբար, նույն ԵՄ-ն բացի թերևս ինչ-ինչ հայտարարություններից և մտահոգություններից, Ադրբեջանի դեմ ոչինչ չի ձեռնարկի։


Բերձորի միջանցքի բացման բանալին Արցախում է և Հայաստանում։ Եթե արցախցիները կամք դրսևորեն և դիմանան շրջափակմանը, իսկ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, ապա իմ համոզմամբ իրավիճակը հնարավոր կլինի փոխել։
Նախ՝ իշխանափոխությունն ինքը միայն, հարգանք կառաջացնի մեր հանդեպ։ Գուցե նույն միջազգային կառույցները դատապարտեն այն կոչելով հեղաշրջում, բայց ներքուստ կհարգեն և հաշվի կնստեն մեզ հետ։ Իշխանափոխությանն անմիջապես պետք է հաջորդի բանակի շտապ վերականգնումը և… չշարունակեմ»,- նշեց Ավետիք Իշխանյանը։ 

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular