ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թաթուլ Ավոյանը սրտի վիրահատության, ամերիկյան կյանքի և ամուսնալուծության լուրերի մասին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tert.am Life–ը գրում է.
 
Երգիչ Թաթուլ Ավոյանը երկար ժամանակ է՝ բնակվում է ԱՄՆ–ում։ Tert.am Life–ը հարցազրույցերի նոր շարք է սկսում, որի շրջանակներում կներկայացնենք, թե ինչպես է դասավորվել հայ հայտնիների կյանքն օվկիանոսից այն կողմ։ Թաթուլը պատմել է, թե առողջական ինչ խնդիրներ ունի և ինչն է իրեն պահում ԱՄՆ–ում։
 
–Թաթուլ, բավականին երկար ժամանակ է՝ Միացյալ Նահանգներում եք բնակվում։ Ինչո՞ւ մեկնեցիք ԱՄՆ։
 
–Արդեն 20 տարի է՝ էստեղ եմ բնակվում։ Դե, ախպերներս եկան, հո կարոտած ցիրուցան չէինք ապրելու։ Ընտանիքս էլ եկավ, ծնողներս էլ։ Եկանք մնացինք, բայց Հայաստանը չենք մոռանում, գալիս ենք, գնում։ Եթե կարում ենք, մի փոքր ուրախ պահենք, պահում ենք մեր ժողովրդին։ Ինչ կապ ունի` հեռու կամ մոտիկ։
 
–Որտե՞ղ է ավելի լավ։
 
–Բոլոր տեղերում ապրող ժողովուրդն էլ նույն Հայաստանի ժողովուրդն են։ Իմ համար ոչ մի տարբերություն չկա։ Կարևորը ժողովուրդը հանգիստ լինի, խախանդ լինի, պատերազմ չլինի։ Ուղղակի լարվածություն ու տենց բաներ չլինի։
 
 
–Կարոտո՞ւմ եք Հայաստանը։
 
–Ինչի չէ։ Կարոտում եմ, ամեն ինչն էլ մեզ հարազատ ա, որ քայլում ենք, շնչում ենք, խոսում ենք։ Ոչ մեկ չի դժվարանում ոչ մի հարցում։ Ստեղ տենց չի։ Արտասահմանյան տարբեր երկրներում տարբեր լեզուներով մարդիկ սովորում են, որ ստեղ ապրեն, գոյատևեն ու չնեղվեն իրենց ապրած կյանքից։
 
–Հնարավո՞ր է վերադառնաք Հայաստան ու այստեղ շարունակեք երգել։
 
–Չեմ կարա գամ, շարունակեմ, բայց կգամ–կգնամ։ Ես փոքր չեմ, արդեն 52 տարեկան եմ։ Առողջական խնդիրներ ունեմ։ Կոպիտ ասած, ոնց որ հսկողության տակ եմ ստեղ։ Իմ բժիշկս ունեմ։ Ստեղ ինձ ավելի հանգիստ եմ զգում։ Մարդ որտեղ իրան հանգիստ ա զգում, պիտի ըտեղ լինի։ Պետք ա կարանամ երգեմ ու ժողովրդին էլ ուրախ պահեմ, ուրեմն ինձ պետքա լավ նայեմ։
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular