ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Վարդանյանը հրաժարականից հետո հայտարարել է, որ չի հեռանալու Լեռնային Ղարաբաղից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bbc.com-ը գրում է, որ գործարար Ռուբեն Վարդանյանը, ով հինգշաբթի լքել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետնախարարի պաշտոնը, հայտարարել է այնտեղ մնալու մտադրության մասին։


«Գիտեմ, որ ճնշումներ կան Արցախում իմ մնալու հետ կապված, բայց նշեմ, որ չեմ պատրաստվում որևէ տեղ մեկնել, աշխատելու եմ այստեղ»,- ասել է Վարդանյանը։ 


Նա չի նշել իր հրաժարականի կոնկրետ պատճառները։ Վարդանյանը պաշտոնավարել է չորս ամսից էլ քիչ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին ռուսական լրատվամիջոցները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ ասել է, որ Բաքուն պատրաստ է «գործնական շփումներ» սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ պայմանով, որ Վարդանյանը լքի այդ տարածքը։ Ադրբեջանցի պաշտոնյաների կողմից նմանատիպ հայտարարություններ սկսել էին հնչել դեռ անցյալ տարեվերջին, երբ Բաքվի և Երևանի միջև հերթական սրման արդյունքում արգելափակվեց Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ Այդ ժամանակից ի վեր Լեռնային Ղարաբաղի հայերն ապրում են շրջափակման և արտաքին աշխարհից մեկուսացման մեջ։


Բացի այդ, մամուլում տեղեկություններ են տարածվել կապված հակամարտության գոտում գտնվող ռուս խաղաղապահների գործողությունների հետ Վարդանյանի և Հայաստանի իշխանությունների միջև առկա տարաձայնությունների մասին։
Ինքը՝ Վարդանյանը, բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ լքել Լեռնային Ղարաբաղը։ «Ես եկել եմ այստեղ 2022 թվականի սեպտեմբերին սովորական մարդու պես ապրելու, ոչ մի պաշտոնի չեմ դիմել, նախագահն էր ինձ պաշտոն առաջարկել, բայց ես երջանիկ եմ նաև առանց պաշտոնի, և կմնամ այստեղ։ Ինձ չի հետաքրքրում, թե արդյոք ես պետնախարար եմ, թե ոչ: Ես այստեղ եմ այն ​​մարդկանց հետ, ովքեր իմ աջակցության կարիքն ունեն»,- ասել էր նա BBC-ի Hard Talk-ին այս տարվա սկզբին:


Վարդանյանը «Տրոյկա Դիալոգ»-ի նախկին ղեկավարն է և Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի հիմնադիրը։ 2022 թվականի սեպտեմբերին նա հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու իր որոշման մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular