ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը զանգել է Պուտինին և Անվտանգության խորհրդի նիստ գումարել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին՝ երեկոյան, Նիկոլ Փաշինայնը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ կողմերն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին։ Վարչապետը կարևորել է դրա հաղթահարման ուղղությամբ Ռուսաստանի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը, միաժամանակ ընդգծել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցք Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու վերաբերյալ կայացած որոշման փաստը։ Փաշինյանը նաև հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, ներկայացրել իրավիճակը, նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿԻ փաստահավաք առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր։ 


Եվրամիության դիտորդների այցը, հիշեցնենք՝ լրջագույն խնդիրներ է հարուցել հայ-ռուսական հարաբերություններում և այժմ էլ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն հրավիրելու Փաշինյանի այս փորձերը կարող են նոր խութեր հանդիսանալ հայ- ռուսական հարաբերությունների հետագա ընթացքի համար, ուստի զարմանալի չէ, որ երեկ արդեն անվտանգության խորհրդի նիստ է գումարել Փաշինյանը։ Պաշտոնական հաղորդագրությունն այդպես էլ չի նշում, թե ինչ է քննարկվել, հայտնել են միայն, թե քննարկել են միայն օրակարգային տարբեր հարցեր, մինչդեռ անվտանգության խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են լրջագույն խնդիրներ քննարկելու համար։

Ըստ երևույթին, Փաշինյանը մտավախություններ ունի Ռուսաստանի մասով և փորձում է իր քաղաքկան ուժի բոլոր առաջատար ներկայացուցիչներին ներկայացնել իրավիճակը։ 
Ռուսաստանը բնականաբար չի համակերպվելու Հայաստանում ստեղծված իրավիճակի՝ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու փաշինյանական վարչախմբի ջանքերի հետ, և չի բացառում, որ առաջիկայում Ռուսաստանի դրդմամբ բողոքի որոշակի գործողություններ սկսվեն, ուստի և Փաշինյանին առաջին հերթին անհրաժեշտ է նախ ապահովել իր և կուսակիցների անվտանգությունը, ապա և ուժայիններից հավաստիացում ստանալ, որ Հայաստանում բողոքի գործողություններ սկսելու դեպքում նրանք Փաշինյանին անհրաժեշտ չափով կապահովեն գործող իշխանությունների անվտանգությունը։

Մերի Գուլքանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular