ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կմասնակցի՞ արդյոք Բայդենը ԱՄՆ 2024 թվականի նախագահական ընտրություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել 2024 թվականին նախագահական ընտրություններում, սակայն մինչ քարոզարշավի մեկնարկը` դեռ շատ աշխատանք կա անելու։ Համապատասխան հայտարարությունը նա արել է ABC-ին տված հարցազրույցում։

Բայդենի խոսքով՝ ինքը «մտադիր է մասնակցել» հաջորդ նախագահական ընտրություններին։ «Բայց մինչ քարոզարշավը սկսելը` ես առաջիկայում շատ բան ունեմ ավարտելու»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ինքը «պատասխանատու է իր խոսքերի համար» նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։

80-ամյա դեմոկրատ Բայդենն ասել է, որ իր տարիքը չի համարում գործոն, որը կարող է ազդել ընտրություններին մասնակցելու ծրագրերի վրա։ «Բայց մարդիկ հիմքեր ունեն կասկածի տակ դնելու իմ տարիքը»,- ընդգծել է նա։

2022 թվականի նոյեմբերին հանրապետական ​​նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ առաջադրվելու է 2024 թվականի նախագահական ընտրություններում։ ԱՄՆ ներկայիս նախագահը հայտարարել է նոյեմբերի 9-ին պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու համար պայքարելու ծրագրերի մասին, սակայն զգուշացրել է, որ վերջնական որոշում կկայացնի միայն այս տարվա սկզբին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular