ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևին չնեղացնելու համար ՀՀ իշխանությունը պատրաստ է ստորագրությամբ Արցախը հանձնել թշնամուն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նիստում քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր: Առաջին հայացքից հերթական, ոչինչ չասող պաշտոնական հաղորդագրությունն է:

Բայց այն հերթական նիստն է, որին ներկա էր ԱԺ երեք խմբակցություններից միայն մեկի՝ իշխող Քաղաքացիական պայամանգիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Որքան էլ իշխանության համար ընդունելի չէ, միևնույն է խորհրդրարանական երկիրն ունի երեք խմբակցություն:

ԱԽ և ոչ մի նստւմ չեն հրավիրվում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների  ղեկավարները: Սա որքանո՞վ է ժողովրդավար, այն էլ մի քաղաքական ուժի կողմից, որ ժողավրդավարությունը համարում է բրենդ: Միջազգային կառույցները Հայաստանը համարում են ժողովրդավար: Տեսնես արևմտյան մոնիթորիգ անցկացնող կազմակերպությունները, երբ տվյալներ են հավաքագրում  ՀՀ ժողովրդավարության բաստիոն լինելու վերաբերյալ, հաշվի առնո՞ւմ են արդյոք, որ ԱԽ նիստում փաստացի ընդդիմադիրն են անտեսված և նույնիսկ օրենքով իրենց համար նախատեսված իրավունքները չունեն:

Ընդդիմությունը չի հրավիրվում նույնիսկ ժողովրդավարության վերաբերյալ քննարկումներին: Ակնհայտ է, որ ԱԽ նիստում իրենք իրենցով քննարկում են այն ինչ ուզում, ճիշտ այնպես, ինչպես բանակցում էին այն, ինչ ուզում էին: Իսկ ընդդիմությունը հենց այն  օղակն է, ումից պետք է պաշտպանվել, սեփական իշխանությունը երկարաձգելու համար:

2018թ-ին այս իշխանությունը իրենց քվե տված քաղաքացիներին ժողովրդավարության այլ տեսակետ էր ներկայացնում: Այնտեղ ընդդիմության հետ պետք էր սերտ աշխատանք տանել, ընդդիմությունը նրա համար էր, որ կառավարության աշխատանքի որակն էլ ավելի բարելավեր, մատնացույց աներ բացթողումները և այլն: Ժողովրդավար կառույցներն ընդդիմության մասին նույնպես նման պատկերացումներ ունեն, բայց երևի իրենք էլ են հասկացել, որ ժողովրդավարության բաստիոնում  ՀՀ-ն իր դիրքերը զիջում է, առնվազն սեփական քաղաքացիների նկատմամբ ժողովրդավար վերաբերմունք դրսևորելիս:

Ժողովրդավար հարաբերությունները գործի են դրվում միայն Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Մարդասիրական օգնություն Թուրքիային, որ կյանքեր փրկվեն, իսկ հայ զոհերի ծնողներին Եռաբլուր պանթեոնից ոստիկանական բռնի ուժով էին հեռացնում:

ՀՀ-ի բնակչության և արցախահայության անունից իրենց հաճո պետնախարարին հեռացրին, որ չնեղացեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ընդ որում, վերջինիս չնեղացնելու համար ՀՀ իշխանությունը պատրաստ է ստորագրությամբ Արցախը հանձնել թշնամուն: Միջազգային հարթակներում անգամ չի պատասխանում կիրթ ու կառուցողական Ալիևին: Այս առումով, իսկապես ժողովրդավար երկիր է Հայաստանը:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular