ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայրամովը ԿԽՄԿ ներկայացուցչի հետ քննարկել է «Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ քննարկել է «Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը»։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։

Բայրամովը «գոհունակություն է հայտնել Լաչինի ճանապարհով մեքենաների, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի, ապրանքների և քաղաքացիների ազատ տեղաշարժի կապակցությամբ»։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, թե «անհիմն» են Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար լարված իրավիճակի մասին հայկական կողմի պնդումները։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին դատարանը հրապարակել էր Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․ «Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»։

Մեկ այլ որոշմամբ էլ Արդարադատության միջազգային դատարանը մերժել էր Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular