Ադրբեջանի բնակիչը հայտնել է Հայաստան տեղափոխվելու մտադրության մասին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱդրբեջանի Լերիքի շրջանի բնակիչ Էլդանիզ Գուլիեւը հայտնել է Հայաստան տեղափոխվելու իր մտադրության մասին։
Այս մասին հաղորդում է Minval.az-ը՝ վկայակոչելով բլոգեր Ազադ Կազիմովին։
Գուլիեւը Facebook սոցկայքի իր էջում հայտարարություն է տեղադրել՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Իր հայտարարությունում նա պատմում է, որ Լերիքի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռովշան Բագիրովը իրենից խլել է իր հողը։
Հուսահատված Էլդանիզ Գուլիեւը հայտարարել է, որ նշված իրադրությունից միակ ելքը տեսնում է Հայաստան տեղափոխվելու մեջ։ Քանի որ, Գուլիեւի խոսքով, Ադրբեջանում իր բողոքները «միեւնույն է, ոչ ոք չի քննարկի»։